ՊԱ­ԼԱՐ­ՆԵՐ ԵՎ ԳՈՐՏ­ՆՈՒԿ­ՆԵՐ 

Երա­զում պա­լար­ներ և խո­ցեր տես­նե­լը տխուր լու­րեր է բե­րում կո­րուստ­նե­րի և հո­գե­կան ցն­ցում­նե­րի մա­սին:
Սա­կայն, եթե վի­րա­կա­պում եք խո­ցը կամ էլ նրա վրա դնում եք բու­ժիչ կոմպ­րես, նշա­նա­կում է ձեր թանկ երազ­նե­րը և ցան­կու­թյուն­նե­րը կկա­տար­վեն:
Եթե երա­զում ան­հանգ­տա­նում եք, որ գորտ­նուկ­ներ ու­նեք, նշա­նա­կում է ի վի­ճա­կի չեք պաշտ­պա­նել ձեր պա­տի­վը:
Եթե տես­նեք, որ ձեր ձեռ­քի գորտ­նուկ­նե­րը ան­հե­տա­ցել են, նշա­նա­կում է, որ հա­ջո­ղու­թյան ճա­նա­պար­հին կկա­րո­ղա­նաք հաղ­թա­հա­րել բո­լոր ար­գելք­նե­րը:
Գորտ­նուկ­նե­րը ու­րիշ­ի ձեռ­քին տես­նե­լը զգուշ­աց­նում է, որ ձեր կող­քին գտն­վում են չար թշ­նա­մի­ներ:
Գորտ­նուկ­նե­ր վե­րաց­նե­լը, ձեզ և ձեր ազ­գա­կան­նե­րին սպառ­նա­ցող վտան­գի նշան է: Եթե կա­րո­ղա­նաք վե­րաց­նել, նշանակում է փայ­լուն կեր­պով կա­րող եք հաղ­թա­հա­րել բո­լոր ար­գելք­նե­րը:

ՊԱՅՏ

Երա­զում պայտ տես­նե­լը գոր­ծե­րի հա­ջո­ղու­թյան նշան է: 
Կոտր­ված պայտ տես­նե­լը՝ ան­հա­ջո­ղու­թյան նշան է:
Ցան­կա­պա­տից կախ­ված պայտ տես­նե­լը նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյուն­նե­րը կգե­րա­զան­ցեն ամե­նա­հա­մար­ձակ սպա­սում­նե­րը:
Եթե ճա­նա­պար­հից պայտ գտ­նեք և վերց­նեք այն, հան­կար­ծա­կի մի­ջոց­ներ կս­տա­նաք ինչ­-ինչ աղբ­յու­րից, որի մա­սին դեռևս չգի­տե­իք:

ՊԱՏ 

Եթե երա­զում անօգ­նա­կան կանգ­նել եք ձեր ճա­նա­պար­հը փա­կող պա­տի առաջ, դուք նաև արթմ­նի չեք կա­րող դի­մա­նալ ձեզ վրա գոր­ծադրվող ճնշ­մա­նը և կկորց­նեք նույ­նիսկ այն, ին­չի հա­սել եք:
Եթե ձեզ հա­ջող­վի հաղ­թա­հա­րել այդ պա­տը, կհաս­նեք ձեր ցան­կա­ցա­ծին:
Պա­տի մեջ ճեղք բա­ցե­լով՝ կհաս­նեք նա­խա­տես­ված նպա­տա­կին, բայց դրա հա­մար ստիպ­ված եք ցու­ցա­բե­րել ան­սո­վոր դի­մա­կա­յու­թյուն:
Քանդ­ված պա­տը թշ­նա­մու նկատ­մամբ հաղ­թա­նա­կի նշան է:
Եթե տես­նեք, որ պատ եք կա­ռու­ցում, նշա­նա­կում է՝ պետք է ման­րա­մաս­նո­րեն պլա­նա­վո­րեք ձեր կյան­քը՝ հա­ջո­ղու­թյան հաս­նելու համար:
Կնոջ եր­ջան­կու­թյու­նը կլի­նի ան­կա­յուն, եթե երա­զում նա ձգ­տում է բարձ­րա­նալ պա­տը:
Լավ չէ այն երա­զը, որում կի­նը ստիպ­ված է թաքն­վել պա­տի հետևում: Սպաս­վե­լիք սե­րը նրան եր­ջան­կու­թյուն չի բե­րի, և նա կա­մա­չի իր զգաց­մունք­նե­րից:
Կնոջ հա­մար ան­հա­մե­մատ նպաս­տա­վոր է այն երա­զը, որ­տեղ նա քայ­լում է բարձր պա­տի եր­կա­րու­թյամբ: Այդ­պի­սի երա­զից հե­տո նա ավե­լի վս­տահ և հմա­յիչ կզ­գա իրեն, քա­նի որ ավե­լի խնամ­քով կհետևի իր արարք­նե­րին:

ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­Մ

Երա­զում պա­տե­րազմ տես­նե­լը նշա­նա­կում է տա­նը ան­հանգս­տու­թյուն և երկ­պա­ռա­կու­թյուն:
Երա­զում  տես­նել, որ պա­տե­րազ­մում ձե­րոնք պար­տու­թյուն են կրել, նշա­նա­կում է ժո­ղովր­դի տա­ռա­պանք, որը տն­տե­սու­թյան և քա­ղա­քա­կանության հե­ղա­փո­խական փո­փո­խու­թյուն­նե­րից են:
Եթե երա­զում հաղ­թա­նակ է, ըն­տա­նիքում տի­րե­լու է ներ­դաշ­նա­կու­թյուն:

ՊԱՏՇ­ԳԱՄԲ

Եթե սի­րա­հար­ված­նե­րը տես­նում են, թե ինչ­պես են բա­ժան­վում պատշ­գամ­բում, պետք է վերջ­նա­կան հրա­ժեշտ ակն­կա­լեն: 
Պատշ­գամ­բը նաև հեռ­վում գտն­վող ըն­կեր­նե­րից տհաճ լու­րեր են:

ՊԱ­ՏՈՒ­ՀԱՆ

Երա­զում պա­տու­հան տես­նե­լը փայ­լուն հույ­սե­րի ճա­կա­տագ­րա­կան ավար­տի նշան է: Ձեր ամե­նա­հի­ա­նա­լի ձեռ­նար­կը կփլ­վի՝ հասց­նե­լով ձեզ հու­սա­հա­տու­թյան:
Փակ պա­տու­հան­նե­րը լք­վա­ծու­թյան նշան են: Եթե նրանք կոտր­ված են, ձեզ կկաս­կա­ծեն ան­հա­վա­տար­մու­թյան մեջ:
Պա­տու­հա­նին նս­տե­լը նշա­նա­կում է, որ հի­մա­րու­թյան, անմ­տու­թյան, ան­խել­քու­թյան զոհ կդառ­նաք:
Պա­տու­հա­նից տուն մտ­նե­լը նշա­նա­կում է, որ ձեզ կմեր­կաց­նեն ձեր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար ան­վա­յել մի­ջոց­ներ օգ­տա­գոր­ծե­լիս, որոնք ար­տաք­նից ազ­նիվ են թվում:
Պա­տու­հա­նից դուրս փախ­չե­լը նշա­նա­կում է փոր­ձան­քի մեջ կընկ­նեք:
Պա­տու­հա­նի մո­տով անց­նե­լիս ներս նա­յե­լը և տա­րօ­րի­նակ իրեր տես­նե­լը նա­խազ­գուշ­աց­նում է ան­հա­ջո­ղու­թյուն­ներ ընտր­ված գոր­ծում ու հար­գան­քի կո­րուստ:

ՊԱ­ՏՈՒ­ՀԱՍ

Երա­զում տես­նել, որ ձեր վրա կու­տակ­վում են ծանր հոգ­սեր, նշա­նա­կում է ինչ­-որ աղետ: 
Ու­րիշ­նե­րին հոգ­սե­րի մեջ տես­նե­լը նշա­նա­կում է ձեր գլ­խին թափ­վե­լու են բազ­մա­թիվ ան­հա­ջո­ղու­թյուն­ներ:

ՊԱ­ՐԱՆ

Եթե երա­զում պա­րան եք թա­փա­հա­րում, կհայտն­վեք մի իրա­վի­ճա­կում, որից դուրս կբերի մի­այն եր­կա­թե կամքն ու հաղ­թա­նա­կի ձգ­տու­մը:
Եթե պա­րա­նից լվացք եք կա­խում, ապա շատ մար­դիկ, որոնք Ձեզ չեն ճա­նա­չում, չեն կա­րող հաս­կա­նալ, թե ինչ­պես եք կա­րո­ղա­նում աշ­խա­տան­քում խիստ և պա­հանջ­կոտ լի­նել՝ մի­ա­ժա­մա­նակ տա­նը մնա­լով քն­քուշ և հո­գա­տար:

ՊԱ­ՐԻՍՊ, ԲԱԶ­ՐԻՔ

Պա­րիս­պը երա­զում նշա­նա­կում է, որ ինչ­-որ մե­կը ձգ­տում է ամեն ին­չում խան­գա­րել ձեզ:
Բռն­վել բազ­րի­քից նշան է այն բա­նի, որ օգտ­վում եք ամեն մի հնա­րա­վո­րու­թյու­նից՝ պահ­պա­նելու ձեր կող­մից սիր­ված մար­դուն:

ՊՈՉ

Ինչ­-որ կեն­դա­նու պոչ տես­նե­լը նշա­նա­կում է ձեր կյան­քի ու­րա­խու­թյուն­նե­րը մնա­ցել են հետևում:
Եթե կտ­րել եք կեն­դա­նու պո­չը, նշա­նա­կում է անզ­գուշ­ու­թյան պատ­ճա­ռով ձեզ փոր­ձանք է սպաս­վում:
Եթե ձեզ պո­չով տես­նեք, նշա­նա­կում է կտա­ռա­պեք ձեր վատ վար­քի պատ­ճա­ռով:


ՋԵՐ­ՄԱ­ՉԱՓ

Երա­զում ջեր­մա­չա­փին նա­յե­լը նշա­նա­կում է ըն­տա­նե­կան գժ­տու­թյուն­ներ և աշ­խա­տան­քի ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն:
Կոտր­ված ջեր­մա­չա­փը հի­վան­դու­թյան նշան է:

ՋԵՐ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ, ԴՈ­ՂԷ­ՐՈՑՔ

Երա­զում եթե տես­նեք, որ ջեր­մու­թյան մեջ պառ­կած եք, նշանակում է ման­րուք­նե­րի հա­մար ան­հանգս­տու­թյուն այն ժա­մա­նակ, երբ կյան­քում լա­վը անց­նում է ձեր կող­քով: 
Դուք պետք է հա­վա­քեք ձեզ և զբաղ­վեք ար­ժա­նի գոր­ծով:
Եթե ըն­տա­նի­քում որևէ մե­կը դո­ղէ­րոց­քի մեջ է, դա ձեր մ­տերիմ­նե­րից ինչ­-որ մե­կի տկա­րու­թյան նշան է:

ՋԻՓ

Երա­զում ջի­փով երթևեկե­լիս բո­լո­րին վե­րից­ վար եք տեսում, խո­սում է ձեր չբա­վա­րար­ված ամ­բի­ցի­ա­նե­րի մա­սին: Վե­րահս­կեք ամ­բի­ցի­ա­նե­րը՝ հա­մընդ­հա­նուր ծի­ծա­ղի չար­ժա­նա­նա­լու հա­մար:
Եթե տես­նում եք, որ էժա­նա­գին մե­քե­նա­յով վա­զան­ցում եք ջի­փին, ձեզ ան­հանգս­տաց­նում է այն, որ գի­տեք ինչ­պես ձեզ պա­հեք իշ­խա­նա­կան օղակ­նե­րի և բյու­րոկ­րա­տա­կան ապա­րա­տի նկատ­մամբ:

ՋՐԱՊ­ՏՈՒՅՏ

Երա­զում ջրապ­տույտ տես­նե­լը խորհր­դան­շում է մեծ վտանգ: Եթե զգույշ չլի­նեք, ձեր հե­ղի­նա­կու­թյու­նը կա­րող է մեծ չա­փով տու­ժել:

ՋՐԱ­ՓՈ­ՍԵՐ

Եթե երա­զում մտ­նեք մա­քուր ջրով ջրա­փո­սի մեջ, սպաս­վում են տհա­ճու­թյուն­ներ, որը շատ շու­տով կփո­խա­րին­վի ինչ­-որ լավ բա­նով:
Իսկ եթե մտել եք կեղ­տոտ ջրա­փո­սի մեջ, տհա­ճու­թյուն­նե­րը անընդ­հատ հե­տապն­դե­լու են ձեզ:
Եթե, մտ­նե­լով ջրա­փո­սը, թր­ջում եք ձեր ոտ­քե­րը, նշա­նա­կում է, այ­սօր­վա ու­րա­խու­թյուն­նե­րը հե­տա­գա­յում կդառ­նան տհա­ճու­թյուն­ներ:

ՋՐ­ՎԵԺ

Ջր­վե­ժի վե­րա­բեր­յալ երա­զը նա­խան­շում է, որ բախ­տը ձեր նկատ­մամբ կլի­նի բա­րե­հաճ և վեր­ջի­վեր­ջո  կհաս­նեք հա­ջո­ղու­թյան:

ՋՈՒՐ

Երա­զում մա­քուր ջուր տես­նե­լը բա­րե­կե­ցու­թյուն և հա­ճույք է: Եթե ջու­րը պղ­տոր է, զգուշ­ա­ցեք վտան­գից: 
Պղ­տոր ջրի մեջ ընկ­նե­լը նշան է, որ շատ դառ­նա­գին սխալ­ներ եք գոր­ծե­լու:
Պղ­տոր ջուր խմե­լը՝ հի­վան­դու­թյուն է, բայց մա­քուր ու թարմ ջուր խմե­լը ամե­նա­հա­մար­ձակ հույ­սե­րի բա­րե­հա­ջող ավար­տի նշան է:
Եթե ջու­րը լց­վել է ձեր բնա­կա­րա­նը և բարձ­րա­նում է, նշանակում է պետք է պայ­քա­րեք, չա­րին դի­մադ­րեք, բայց եթե տես­նեք, որ ջու­րը նվա­զում է, կա­զատ­վեք վտան­գա­վոր ազ­դե­ցու­թյու­նից:
Եթե ձեր գլ­խին ջրի ցայ­տեր են ընկ­նում, սպա­սեք սի­րո արթ­նաց­ման, որը եր­ջա­նիկ ավարտ կու­նե­նա:


ՌՈՄ

Երա­զում ռոմ խմե­լը նշա­նա­կում է հան­կար­ծա­կի հարս­տու­թյուն: 
Այդ երա­զը ձեզ հետ կպա­հի կո­պիտ զվար­ճու­թյուն­նե­րից և կս­տի­պի ձեզ խե­լա­միտ լի­նել: