ԱՇՏԱՐԱԿԻ
1,5 կգ տավարի թարմ միսը ծեծել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, կտրտած կարոս, 300 գր սոխ, 50 գր կոնյակ: Նախապես եփած հավի մեջ դնել երեք հատ խաշած ձու, լայն մատուցարանի վրա փռել մաքուր ու խոնավ մառլյա, վրան հավասար շերտով լցնել ծեծած միսը, մեջտեղում տեղավորել հավը և մառլյայի օգնությամբ զանգվածը փաթաթել, ծայրերը միացնել, թելով կապել և պատրաստի կոլոլակը 30-40 րոպե եփել հավի տաք արգանակում: Մինչև մատուցելը եփված կոլոլակը թողնել արգանակի մեջ: Մնացած արգանակով պատրաստել բրնձով փլավ: Մատուցելուց առաջ կոլոլակը հանել մառլյայի միջից, դնել սկուտեղի մեջ, վրան լցնել 200 գր հալած յուղ, զարդարել կտրտած խառը կանաչիով, իսկ շուրջը լցնել փլավը:
Մատուցել տաք վիճակում: Սկուտեղի եզրերին կարելի է շարել գեղեցիկ կտրտած լոլիկ և կանաչ պղպեղ: