ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ
Գայթակղելու վարպետը
Այդ համակրելի, սիրունատես աղջկա հետ Մաքսը ծանոթացավ դեռևս ինքնաթիռում` այս հեքիաթային կղզի բերող ճանապարհին: Աղջիկը 20 տարեկան էր, երկարաոտ, պիրկ կրծքով ու գեղանի կազմվածքով: Նրանք իսկույն իրար հավանեցին: Այժմ արդեն ծովափին էին. իսկական կախարդական մի վայր, որը կարծես ստեղծված էր երևակայությունը խթանելու համար միայն: Ժայռերի արանքում` հրաբխային լողափը` գիշերվա պես թուխ երանգով, ափերին` կաթնագույն ծովափրփուր և այդ ամենի վերևում` ծովածավալ արևավառ երկինքը` մաքուր, առանց ամպի մի նշույլի: Մաքսի օպերատորական աչքը հրաժարվում էր հավատալ այս բնապատկերի իսկությանը:
- Հը, ո՞նց է, դուրդ եկա՞վ էստեղ,- տաք քարին նազելիորեն նստելով հարցրեց աղջիկը: Ապա կոտրատվելով ու չարաճճի տոնով հարցրեց,- միգուցե նախ փորձե՞նք...
Օպերատորի շփոթմունքն ըստ երևույթին համաձայնության տեղ ընդունելով` աղջիկն արձակեց ճերմակ, լայնափեշ վերնաշապիկի կոճակները և շորորալով կիպ մոտեցավ Մաքսին ու սեղմվեց նրան: Աղջկա ձիգ կիսագնդերը հպվեցին Մաքսի կրծքին, երկար, խիտ թարթիչները թրթռացին և թատերայնորեն խոնարհվեցին, բերանը փոքր-ինչ կիսաբաց եղավ: Աղջիկը կարծես հալվում էր, ինչպես մոմն է հալվում տաքությունից, և նրա անպաշտպան տեսքից Մաքսի սիրտը թրթռաց` նրան վարակելով մեղկ թուլությամբ: Նրան սարսուռ պատեց, մարմինը լարվեց` պատրաստ գրոհի...
Սակայն հանկարծ Մաքսը վայրկենապես սթափվեց` զգալով աղջկա նուրբ մատների կոշտ, արհեստավարժ ու վստահ հպումը իր ամորձապարկին և դրան հաջորդած կոպիտ սեղմումները:
Թեթևակիորեն հրելով աղջկան` նա մի քանի քայլ արեց, ծնկի եկավ, պատյանից հանեց տեսախցիկը, ամրացրեց այն իր ուսին և աչքը հպեց տեսադաշտը ցույց տվող հարմարանքին:
- Ընդհանուր պլանը կվերցնենք այստեղից` ժայռերի կողմից,- դիտանի մեջ նայելով` սառը, պաշտոնական տոնով հայտարարեց նա,- հետո կգնանք լողափ և կնկարենք խոշոր պլանով... Է՜յ, է՜յ, էդ ու՞ր...
Ոտքերով փորձելով ավազի տաքությունը` աղջիկը, արտահայտիչ խաղացնելով քիփ շորտ հագած լայն ազդրերը, սալարկած արահետով շարժվեց դեպի ջուրը:
Նրա փարթամ կուրծքը գայթակղիչ ճոճվում էր ծույլ քայլվածքի տակտով: Մոտենալով օվկիանոսին` նա հանեց վերնաշապիկը և ափերով ջուր վերցնելով, ձեռքերը վեր բարձրացրեց: Նրա մարմնին ցայտած աղի ջուրը սկսեց առկայծել արևի ճառագայթների ներքո և շիթերով ցած ծորալ:
Հետո աղջիկն ինչ-որ անորսալի օձային շարժում արեց... Դեղին շորտը դանդաղորեն իջավ գետնին:
Նա ոտքի մատների վրա կանգնեց, ձեռքերը տարածեց, ապա սահուն իջավ և ինչպես մի սպիտակ խաչ անշարժացավ սև ավազին:
Ինչ-որ աներևույթ ուժ կարծես հրեց Մաքսին` ստիպելով ցած վազել արահետով:
Մեղմ շոյանքներից` բուռն սեքս
Պառկելով աղջկա կողքին` նա բերանից հանեց ծամած-ծամծմած խոտը, որը անգիտակցաբար ատամների մեջ էր սեղմել աղջկան հետևելիս, և սկսեց դրանով աղջկան խուտուտ տալ` շոյելով փոքրիկ պտուկները:
Այդ հպումները աղջկա մարմնին դող հաղորդեցին, և նա մեղմիկ ցնցվեց` ժպտալով բերանի անկյունով` դրանով իսկ խթանելով Մաքսի նոր ֆանտազիաները:
Շուրջը նայելով վերջինս հայտնաբերեց մի փափուկ փետուր, որ գցել էր ծովափին ճախրող ինչ-որ փարթամ թռչուն:
Փափուկ բմբուլը սահեց աղջկա ստինքների վրայով, ապա դանդաղորեն կլորակներ գծեց պտուկների շուրջը:
Աղջկա շնչառությունն արագացավ ու անհամաչափ դարձավ: Երբ փետուրը, շոյելով հարթ փորը, անշտապ իջավ ներքև և սկսեց փաղաքշել ազդրերի ներսի կողմը, ապա կամացուկ ու զգույշ սահեց նրա լայն բացված ոտքերի արանքը, աղջիկը հանկարծ կտրուկ բացեց աչքերը և քնքշանվաղ, թմրած ու ցրված հայացքով նայելով Մաքսին, կրքոտ տնքաց... Նրա անկուշտ մարմինը տենչում էր տղամարդու գուրգուրանքների, նրա քաղցած «երախը» փափագում էր առանց հապաղելու մի ամբողջ «օձաձուկ» կլանել...
Մաքսը ծնկեց աղջկա` կարկինի պես բացված ոտքերի առջև և մտնելով նրա մեջ, զգուշորեն առաջ շարժվեց: Եվ որքան ահագնորեն էր երախն օձաձկանն իր մեջ առնում, այնքան Մաքսը հստակորեն էր լսում իր քունքերի խուլ խփոցները:
Նրանք երկար-երկար տրվեցին սիրախաղին` հեշտանքից ոռնալով ու հառաչելով: Նրանց կրքոտ մարմիններն ընդառաջ էին գնում իրար, հպվում ու նորից բաժանվում` կրկին արագ միանալու անխուսափելիությամբ: Նրանք ձուլվել էին իրար, նրանց սիրտը տրոփում էր համաչափ ռիթմով:
Եվ հանկարծ ամեն ինչ կարծես խառնվեց իրար, երկինքը փուլ եկավ, երկիրը ճեղքվեց, ճաքեց, փլվեց` ճանապարհ ազատելով նրանց երկուսի մեջ արթնացած ու եռացող հզոր էներգիայի համար, որը ժայթքեց հրաբխի ուժգնությամբ` իր լավան թափելով ամենուր: Վերջին պահին աղջիկն ճչաց, և նրա աչքերի առջև ծառացավ վիթխարի լավան, և նա պատկերացրեց, որ երբևէ այսպես է երկինք խոյացել հրաբխի արտանետանքը` սև փոշու վերածված իջնելով ցած ու ծածկելով օվկիանոսային այս հյուրընկալ ու հարմարավետ լողափը:
Պատվերը
- Գրողը տանի, բայց մենք աշխատանքի մեջ ենք,- սթափվելով բացականչեց Մաքսը:
- Այսօր չենք աշխատի,- արձագանքեց աղջիկը` դեպի իրեն ձգելով իր վերնաշապիկը,- գործը կսկսենք վաղվանից և, համոզված եմ, այն հաջողությամբ ի կատար կածենք: Չգիտեմ` դու ինչպես, բայց ես պրոֆեսիոնալ եմ:
Անկեղծ ասած, Մաքսին այդ աշխատանքը փոքր-ինչ անսովոր էր թվում: Նման հանձնարարություն առաջին անգամ էր ստանում:
Նա` բարձր կարգի օպերատորը, հանձն առավ այն կատարել միմիայն խոշոր հոնորարի պայմանով: Մանավանդ, որ մի ողջ տարի անգործ նստած էր: Եվ, բացի այդ էլ, նա հույս ուներ հաճելին օգտակարի հետ համատեղել:
Հաճելին արդեն սկսվել էր...
Իսկ օգտակարը հետևյալն էր: Այստեղ, շքեղ ամառանոցում, իր հանգիստն էր անցկացնում մի խոշոր ու հեղինակավոր պետպաշտոնյա, որը մոտ 50 տարեկան էր և աչքի էր ընկնում անբասիր վարքուբարքով:
Ինչ-որ մեկին վիզ պետք էր այս պաշտոնյայի մերձարևադարձային ինտիմ արկածները ներկայացնող վիդեոկասետ ունենալ: Մաքսը չգիտեր, թե հատկապես ում էր դա պետք: Բայց իրեն հանձնարարված էր ամեն գնով տեսաժապավենի վրա նրա սեքսուալ կյանքից մի քանի դրվագ ֆիքսել:
Աղջկան էլ հենց այդ նպատակով էին գործուղել, և նա արդեն, ինչպես ինքն էր պնդում, արել էր իր գործի կեսը. հենց առաջին օրն իսկ բարում իբր պատահականորեն բախվելով կլիենտին, աղջիկը կարողացել էր ուշադրություն գրավել և ստիպել, որ նա հետաքրքրվի իրենով և նույնիսկ հրապուրվի: Եվ ահա վաղը նրանք ռոմանտիկ ժամադրություն էին նշանակել այս սև ավազներին...
Պրոֆեսիոնալ մոտեցում
Նկարահանումները գերազանց դուրս եկան: Թովչուհին իր դերը շատ լավ կատարեց: Ժապավենին նկարվեց նրանց ինտիմ կյանքն ամենայն մանրամասնությամբ: Մաքսը նույնիսկ թեթևակի խանդ էր զգում և ոչ` վուայերիստի հաճույք, տեսնելով, թե աղջիկն ինչպես է շոյում ու լիզում այդ տարեց այծի մարմինը, ինչպես է լեզվով մերսում նրա անդամը, հեծնում նրան կամ պառկում նրա տակ: «Ծերուկը» ևս հետ չէր մնում իր սեքսուալ ֆանտազիաներով: Ինչ այլասերված բաներ ասես, որ չարեց...
Մաքսը մտածում էր, որ անտեսանելի պատվիրատուն հաստատ չափազանց գոհ կմնա. տեսաժապավենին այնքան կոմպրոմատ էր հավաքվել, որ խեղճ պաշտոնյայի երգն արդեն անդառնալիորեն երգված էր:
Մաքսը հյուրանոցի սենյակում իր վաստակած հանգիստն էր վայելում, երբ, օվկիանոսային բույրեր արձակելով, աղջիկը ներս մտավ: Նրա մազերը թաց էին. հենց նոր էր լոգանք ընդունել:
Լուսնի լույսի ներքո աղջկա մերկ մարմնին աղոտ փայլում էին ջրի մանրիկ կաթիլները: Մաքսը շուրթերով հպվեց նրա ուռուցիկ ստինքներին` կարծես համտեսելով: Եվ հանկարծ ողջ էությամբ զգաց նրա կրծքի աղավուն համը: Եվ այդ էկզոտիկ զգացումը, որ նորություն էր Մաքսի համար, աղջկա տարփանույշ նկարագրին նոր հմայք հաղորդեց` սրելով Մաքսի էրոտիկ ապրումները:
Շնչելով օվկիանոսի բուրմունքը` նա աղջկան դեպի իրեն քաշեց և սկսեց սիրել նրան մի այնպիսի զգացողությամբ, կարծես սա մի անարատ կույս լիներ: Նա շոյում էր աղջկան միլիմետր առ միլիմետր, համբուրում նրան, լեզվով գրգռում նրա պտուկները, ստինքները, ապա աստիճանաբար իջնելով ներքև, լպստեց փոքրիկ, սքանչելի պորտը, որին ոսկե նուրբ օղակ էր հագցված: Աղջկա պիրկ փորը պարզապես թովչանքի համար էր ստեղծված, իսկ գայթակղիչ եռանկյունին` նրբագեղ ոտքերի արանքում... Մաքսն այլևս չդիմացավ ու այնպիսի ուժգնությամբ խորացավ նրա մեջ, որ աղջիկը հանկարծակիությունից ուժգին ճչաց: Այժմ էլ նա սկսեց տղային փայփայել: Մինչ Մաքսը ոգևորված մտնում-ելնում էր նրա հեշտոց, աղջիկը փաղաքշում էր նրան, գտնում անսպասելի էրոտիկ կետեր, և Մաքսը հաճույքից մռնչում էր: Նա վաղուց չէր տրվել սիրո խրախճանքին այսպես ինքնամոռաց:
Գործի հաջող ավարտն ու մոտալուտ հաղթանակի պտուղները վայելելու միտքը ոգևորում էին նրան էլ ավելի, և նա կրքոտ սեքսի մի իսկական դասընթաց անցկացրեց մինչև առավոտ: Եվ միայն այդ ժամանակ նրանք վաստակած ու հոգնած քուն մտան:
***
Կեսօրին արթնանալով` Մաքսը թափով նստեց անկողնում, նայեց շուրջը: Զուգընկերուհու հետքն անգամ չկար:
Մաքսը արագ մոտեցավ պահարանին, բացեց դարակը. վիդեոկասետը չքացել էր:
Մոխրամանի տակ դրված էր աղջկա երկտողը: Նա բացատրում էր իր անսպասելի անհետացման պատճառը: Ինքը համաձայնության է եկել կլիենտի հետ, որը հանձն է առել վիդեոկասետի համար այնքան գումար վճարել, որ մինչև իր կյանքի վերջը կհերիքի: Եվ հետո` այդ հարուստ քեռին, երևում է, շատ է հավանել իրեն, ջերմ զգացումներ է տածում իր հանդեպ ու լուրջ մտադրություններ ունի: Եվ հիմա երկուսով թռչում են Ջակարտա, ուր իր «սիրեցյալն» ինչ-որ գործեր ունի: Մի քանի օր կօթևանեն այնտեղի շքեղ հյուրանոցներից մեկում, այնուհետև կվերադառնան հայրենիք:
- Այ քեզ կեղտոտի մեկը,- անզորությունից իրեն պատեպատ նետեց Մաքսը,- ո՞նց էի մոռացել, որ գործ ունեմ պրոֆեսիոնալ պոռնիկի հետ:
Վրեժխնդրության ոգին
Այդ անզգամը հո գիտեր, որ առանց պատվիրված տեսաժապավենի Մաքսը չի կարող երևալ պատվիրատուի աչքին: Վերջինս թեթևակիորեն ակնարկել էր, որ նման դեպքում իրեն փոշու կվերածեն:
Մաքսն արագ հավաքեց ճամպրուկը և գնաց տուրիստական ֆիրմայի գրասենյակ, որի մենեջերը հանձն առավ վաղը ևեթ այս հիասքանչ կղզու գողտրիկ մայրաքաղաքում մի չափազանց հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպել: Մաքսը ծանոթ էր այս տեսակ ֆիրմաների ճոռոմ նկարագրություններին և հաճախ էր զվարճացել ամեն ինչ չափազանցնելու նրանց մարմաջի վրա, բայց հիմա անհամբերությունից դողում էր, մտածելով, թե երբ պիտի սա ավարտի զավզակաբանությունն ու իրեն տոմս տրամադրի:
Եվ ահա նա Ջակարտայում էր: Ինքն էլ մի կարգին չգիտեր, թե ինչ է անելու այս հեղձուցիչ քաղաքում: Ծարավից մեռնելով նա թափառեց մարդաշատ փողոցներում և վերջապես հասավ այն հոթելին, որի մասին հիշատակված էր երկտողում:
Դիմացի բացօթյա սրճարանում կոկա-կոլա պատվիրեց և նստելով հովանոցի տակ դրված սեղանին, սառն ըմպելիք ըմբոշխնելու կանխավայելքով մի կում արեց, բայց այդ կումը մնաց կոկորդում, որովհետև անսպասելիորեն ինչ-որ մեկը ձայն տվեց նրան: Մաքսը շրջվեց ձայնի կողմը: Բարեկամաբար ողջունելով` նրան մոտեցավ 40-ին մոտ մի շիկահեր տղամարդ, որի դեմքն ակնհայտորեն ծանոթ էր: Դե իհարկե, Ֆրեդին էր...
7 տարի առաջ այս համակրելի երիտասարդը CNN-ում օպերատոր էր, և նրանք ընկերացել էին: Մաքսն այդ ժամանակ ինքն էլ հեռուստատեսությունում էր աշխատում:
Այս հանդիպումը խիստ ուրախացրեց Մաքսին և փոքր-ինչ ցրեց մռայլ մտքերը: Նրանք խոսեցին դեսից-դենից, վերհիշեցին տարբեր զվարճալի դեպքեր:
Ֆրեդին` Ամերիկայի ազատատենչ այս զավակը, այստեղ էր եկել հատուկ նպատակով: Նա ֆիլմ էր նկարում այս կղզիներում էկզոտիկ հանգստի տարատեսակ ձևերի մասին:
Հանկարծ Ֆրեդին աչքերը կկոցեց և գլխով ցույց տվեց հոթելի կողմը.
- Այս զույգը շատ մեծ ռիսկի է դիմում, եթե, իհարկե, պաշտոնապես ամուսնացած չէ...
Մաքսը նայեց կոլեգայի մատնանշած ուղղությամբ: Տաքսիից դուրս եկան իր հանցակցուհին ու կլիենտը: Գրկախառնվելով նրանք ուղղվեցին դեպի հոթել և ծածկվեցին նրա ապակեպատ դռների հետևում:
- Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ պաշտոնական ամուսնությունը,- տարակուսանքով հարցրեց Մաքսը:
Պատասխանելու փոխարեն Ֆրեդին նրան մեկնեց գեղեցիկ կազմով մի բարալիկ բուկլետ: Դա ուղեցույց էր` հասցեագրված էկզոտիկ երկրներ մեկնող ամերիկացի տուրիստներին: Թերթելով ուղեցույցը, Մաքսը գտավ հնարավոր անախորժությունների մասին պատմող բաժինը, որտեղ նկարագրվում էր, թե ինչ պրոբլեմներ կարող են ծագել այս հեռավոր վայրերում:
- Այստեղ դավաճանությունը ծանր հանցանք է, ընդ որում` քրեականորեն պատժելի,- մեկնաբանեց Ֆրեդին,- ախր սա մահմեդական երկիր է,- նա հոգոց հանեց,- դրա համար էլ էստեղ շատ տխուր է:
Մաքսը աչքի անցկացրեց տեքստը և կամացուկ հոգոց հանեց: Ուղեցույցի հեղինակները խորհուրդ էին տալիս խիստ զգույշ լինել ինտիմ հարցերում և մի քանի դեպքեր էին ներկայացրել իրենց ասածը հաստատելու համար: Ամերիկացի մի ջահել զույգ, պարզ է, պաշտոնապես չամուսնացած, բռնվել էր հանցանքի պահին. բարքերի պահապանները նրանց բռնացրել էին հյուրանոցի համարում սեքսի ամենաթունդ պահին և, տանելով ամենամարդաշատ հրապարակներից մեկը, ստիպել էին սեքսով զբաղվել ազնվաբարո ժողովրդի աչքի առջև, ինչպես և պահանջվում էր օրենքով:
Այս կարգի այլ արկածներ էլ էին տեղի ունեցել: Օրինակ վերջերս ֆիննուհի մի տուրիստի Սաուդյան Արաբիայում հրապարակավ մտրակահարել էին արարողակարգի ողջ խստությամբ, այն մեղադրանքով, թե նա ոտնահարել է բարոյականության բոլոր նորմերը` մի երիտասարդի հետ սեքսուալ կապի մեջ մտնելով ուղղակի ավտոմեքենայի մեջ:
***
- Իսկ հիմա ինձ համար էլի կոլա պատվիրիր, մինչև գամ,- քմծիծաղեց Մաքսը` դիմելով Ֆրեդիին,- երևում է` վերջը մի լավ քեֆ ենք անելու:
Նա կտրեց-անցավ փողոցը, մտավ հյուրանոցի փառահեղ նախասրահ, ճշտեց, թե որ համարում են իջևանել իր «զոհերը»` համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական դեմքն ու նրա ուղեկցորդուհին: Ադմինիստրատորը հաղորդեց, որ նրանք մի քիչ առաջ համար բարձրացան և պատվիրեցին, որ իրենց ոչ ոք չանհանգստացնի: Մաքսը հեռացավ պատվերների սեղանից, հեռախոսային տեղեկագրքից իմացավ ոստիկանական վարչության համարը և սկսեց հավաքել այն...
Մի քանի րոպեից վերադարձավ սրճարան, նստեց իր տեղը, և հրելով քնաթաթախ Ֆրեդիին ասաց.
- Էյ, ջահել, զարթնիր. երևում է` բախտներս բերելու է, էլ տխրելու ժամանակ չես ունենա էս երկրում: Տես, հա: Քեզ մաղարիչ եմ անելու:
Եվ ահա քիչ անց հյուրանոցի մոտ արգելակեց ոստիկանական ավտոմեքենան, և մի քանի րոպե անց կլիենտին ու հաճախորդուհուն ձեռնաշղթաներ հագցրած հանեցին փողոց:
Դատելով նրանց տեսքից` խեղճերին դուրս էին քաշել հենց անկողնուց` թեժ հարաբերությունների պահին: Նրանք ոտքից գլուխ մերկ էին, «լոմկված» տեսքով ու խղճահարույց պահվածքով: Թշվառ կլիենտը սարսափից չգիտեր ինչ անել: Զգացվում էր, որ նա մահու չափ վախեցած է հեղինակազրկվելու և խայտառակվելու հեռանկարից:
- Հըլը ո¯ւր ես,- չարախնդալով հետևելով կլիենտին` մրթմրթաց Մաքսը, ապա բոթեց Ֆրեդիին,- լավ նայիր դրանց. հիշելու շատ բան կունենաս:
Մոտակա հրապարակը հյուրանոցից մի քանի քայլի վրա էր: Մաքսը պատյանից հանեց կամերան, նկարահանման համար հարմար դիրք գտավ...
Իր խարդախ գործընկերուհին ծնկի էր իջել, և գլուխն անկապ այս ու այն կողմ էր թեքում` անիմաստ հայացքով նայելով բազմահազար ամբոխին, որը մի քանի րոպեի ընթացքում իսկույն հավաքվեց հրապարակում: Աղջիկը դողդոջուն ձեռքերով շոշափում էր համարյա ուշագնաց ու անմեղսունակ կլիենտին: Վերջինս իր դողացող ձեռքերը կարծես անգիտակցորեն դրել էր աղջկա լայն ազդրերին: Նրանց ստիպեցին հրապարակավ կրկնել այն, ինչ անում էին հյուրանոցի համարում: Տղամարդու առաջին խոթմանը զուգընթաց աղջիկը ցավից ճչաց, և նրա թափառող հայացքը հանդիպեց Մաքսի հայացքին:
- Ես նույնպես պրոֆեսիոնալ եմ,- արհամարհանքով նրան նայելով նետեց Մաքսը և միացրեց վիդեոկամերան: