ԳԱՎԱԹ

Գա­վաթ տես­նե­լը գուշ­ա­կում է լուրջ հի­աս­թա­փու­թյուն, որը եր­կար ժա­մա­նակ ծն­կա­չոք կա­նի ձեզ:
Ար­ծա­թյա գա­վա­թից ջուր խմե­լը գոր­ծե­րում (բիզ­նե­սում) ան­հա­ջո­ղու­թյուն է:
Եթե հին գա­վաթ­ներ եք տես­նում, սպաս­վում է ան­ծա­նոթ մարդ­կանց կող­մից բա­րե­հա­ճու­թյուն և ձեռն­տու առա­ջար­կու­թյուն: Եթե կի­նը երա­զում գա­վա­թով ջուր է տա­լիս ըն­կե­րո­ջը, սպաս­վում են ագել­ված հա­ճույք­ներ:

ԳԵՏ

Գե­տի հարթ և հան­դարտ մա­կե­րե­սը նա­խան­շում է ամե­նազ­մայ­լե­լի ու­րա­խու­թյուն:
Եթե գե­տի ջրե­րը պղ­տոր ու ան­հան­գիստ են, աշ­խա­տան­քում ձեզ անա­խոր­ժու­թյուն­ներ են սպաս­վում:
Ցա­մա­քած գե­տը՝ պա­տու­հաս է:
Ջր­վե­ժը՝ հա­ջո­ղու­թյուն է:

ԳԻ­ՆԻ

Երա­զում գի­նի խմե­լը ու­րա­խու­թյան և ամուր ըն­կե­րու­թյան նշան է:
Գի­նու շիշ­ը կոտ­րե­լը նշա­նա­կում է, որ ձեր սե­րը և կիր­քը կանց­նի բո­լոր սահ­ման­նե­րը:
Գի­նու տա­կառ տես­նե­լը ճո­խու­թյան նշան է:
Մի ամա­նից մյու­սը գի­նի լց­նե­լը նշա­նա­կում է, տար­բեր տե­սա­կի հա­ճույք­ներ, ժա­մանց­ներ և ճա­նա­պար­հոր­դու­թյուն­ներ:
Թափ­ված գի­նին գուշ­ա­կում է լավ վճար­վող աշ­խա­տանք:
Երի­տա­սարդ կի­նը երբ երա­զում գի­նի է խմում, խոս­տա­նում է հա­ջող ամուս­նու­թյուն:
Ամե­նա­հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն­ներ է խոս­տա­նում այն  երա­զը, երբ իջ­նում եք լի­քը շշե­րով և գի­նու տա­կառ­նե­րով մա­ռան:
Հե­տաքր­քիր նշա­նա­կու­թյուն ու­նի այն երա­զը, որում կար­միր գի­նի եք խմում. հնա­րա­վոր է, որ շու­տով կզ­գաք իս­կա­կան ըն­կե­րու­թյան ազ­նիվ զգաց­մուն­քը:

ԳԻ­ՇԵՐ

Եթե երա­զում ձեզ շր­ջա­պա­տում է գիշ­ե­րը, սպա­սեք ծանր փոր­ձու­թյուն­ներ գոր­ծե­րում: 
Եթե գիշ­ե­րը ավա­րտի վրա է, հնա­րա­վոր է շր­ջա­դարձ դե­պի լա­վը:
Պայ­ծառ և փայ­լա­տա­կող աստ­ղե­րը խոս­տա­նում են լավ առող­ջու­թյուն և բար­գա­վա­ճում:
Խա­վար և բո­սո­րա­գույն աստ­ղե­րը գա­լիք դժ­բախ­տու­թյուն­նե­րի նշան են: 
Բռնկ­վող և ընկ­նող աստ­ղե­րը տխ­րու­թյան և վշ­տի նա­խան­շան­ներ են: 
Եթե աստղն ընկ­նում է ու­ղիղ ձեր վրա, ձեր ըն­տա­նի­քը ծանր կո­րուստ է ու­նե­նա­լու: 
Եթե երա­զում տես­նում եք աստ­ղե­րի պտույ­տը երկ­րագն­դի շուրջ, սա նշա­նա­կում է խոշ­ո­րա­գույն աղետ­ներ և դժ­վա­րին ժա­մա­նակ­ներ:
Կեն­դա­նա­կեր­պի պատ­կե­րը նշա­նա­կում է նյու­թա­կան բա­րիք­նե­րի ան­նա­խա­դեպ մե­ծա­ցում, խա­ղա­ղու­թյուն և եր­ջան­կու­թյուն ձեր տա­նը:
Կեն­դա­նա­կեր­պի քար­տեզ նկա­րե­լը նշա­նա­կում է շա­հույթ ապա­գա­յում:

ԳԻ­ՇԵ­ՐԱ­ՆՈՑ

Երա­զում ձեզ տես­նե­լով գիշ­ե­րա­նո­ցով՝ նշա­նա­կում է թեթև տկա­րու­թյուն: 
Եթե գիշ­ե­րա­նո­ցով տես­նեք ու­րիշ­նե­րին, տհաճ նո­րու­թյուն կս­տա­նաք: Ձեր գոր­ծե­րը նույն­պես ինչ­-որ ժա­մա­նա­կով դա­դա­րեց­վե­լու են:

ԳՆ­ՉՈՒ­ՆԵՐ

Եթե երա­զում այ­ցե­լում եք գն­չու­նե­րի թա­փա­ռա­խումբ, ձեզ սպաս­վում է հա­տուկ կարևորու­թյան առա­ջար­կու­թյուն:
Եթե գն­չուն գուշ­ա­կու­թյուն է անում կնո­ջը, դա հուշ­ում է շու­տա­փույթ ամուս­նու­թյուն:
Եթե նա ար­դեն ամուս­նա­ցած է, ապա՝ ավե­լորդ խանդ:
Տղա­մար­դու երա­զում գն­չու­հու հետ խո­սե­լը նշա­նա­կում է ար­ժե­քա­վոր ու­նեց­ված­քի կո­րուստ:
Գն­չու­ի մո­տից ինչ­-որ բան գնե­լը՝ դրա­մի կո­րուստ:

ԳՈՂ

Եթե երա­զում տես­նեք, որ գող եք, և ձեզ հե­տապն­դում է ոս­տի­կա­նու­թյու­նը, գուշ­ա­կում է գոր­ծե­րում ան­հա­ջո­ղու­թյուն:
Եթե հե­տապն­դում եք գո­ղին, կհաղ­թեք ձեր թշ­նա­մի­նե­րին:
Եթե ձեզ հե­տապն­դում են գիշ­ե­րա­յին կո­ղոպ­տիչ­նե­րը, այդ երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է անհ­րա­ժեշտ զգա­ցո­ղու­թյան մա­սին, հատ­կա­պես ան­ծա­նոթ մարդ­կանց հետ:
Եթե ձեր տու­նը թա­լա­նել են, դա դժ­բախ­տու­թյան նշան է:
Եթե երա­զում ձեզ մե­ղադ­րում են գո­ղու­թյան մեջ, զգուշ­աց­նում է ցա­վա­լի թյու­րի­մա­ցու­թյան մա­սին: Եթե գուշ­ա­կու­թյան մեջ մե­ղադ­րում են ու­րիշ­ին, կյան­քում չմ­տած­ված եք դա­տել ան­մե­ղին:

ԳՈՐԳ

Երա­զում գորգ տես­նե­լը շա­հույ­թի նախան­շան է: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Ձեզ կօգ­նեն նաև հա­րուստ և ազ­դե­ցիկ ըն­կեր­նե­րը:
Եթե երի­տա­սարդ կի­նը երա­զում գոր­գեր է տես­նում, նշա­նա­կում է մեծ և գե­ղե­ցիկ տան տի­րու­հի կլի­նի:

ԳՈՐ­ԾԻՔ­ՆԵՐ

Երա­զում գոր­ծիք­ներ տես­նե­լը նշա­նա­կում է ինչ­-որ աշ­խա­տան­քի ան­հա­ջող ավարտ:
Կա­ցին տես­նե­լը նշա­նա­կում է, որ մի­այն ձեր ջան­քե­րից և էներ­գի­ա­յից կախ­ված կլի­նի ձեր կյան­քը:
Դեռատի կնոջ հա­մար այդ երա­զը նշա­նա­կում է, որ կհայտն­վի խիստ ար­ժա­նա­վոր, բայց հա­րուստ երկր­պա­գու:
Կոտր­ված և ժան­գոտ­ կա­ցի­նը հի­վան­դու­թյան, փո­ղի և ու­նեց­ված­քի կորս­տի նշան է:
Սղո­ցը, որից օգտ­վում եք երա­զում, խո­սում է այն մա­սին, որ ձեր տա­նը տի­րում է ու­րախ և առողջ մթ­նո­լորտ:
Ան­հա­ջո­ղու­թյան նշան է կոտր­ված և ժան­գոտ­ սղոց տես­նե­լը: Բայց եթե երա­զում գտ­նեք հին, բութ սղոց, նշանակում է կա­րող եք վե­րադա­րձ­նել ձեր հա­ջո­ղու­թյու­նը:
Սղո­ցի ձայ­նը բա­վա­րար­վա­ծու­թյան և բա­րե­կե­ցու­թյան նշան է:
Մուր­ճը երա­զում նշա­նա­կում է, որ պետք է հաղ­թա­հա­րեք ինչ­-որ ար­գելք­ներ՝ ձեր ճա­կա­տա­գի­րը կա­յուն դա­սա­վո­րելու համար:
Եթե ձեռ­քում ու­նեք մուրճ, այդ­ երա­զը պաշտ­պա­նում է հա­րա­զատ­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ավե­լորդ կախ­վա­ծու­թյու­նից:
Եթե աճուրդ եք տես­նում, և ուշ­ադ­րու­թյու­ն է գրա­վում աճուր­դը վա­րո­ղի ձեռ­քի մուրճը, ձեր ու­սե­րի վրա կդր­վեն հա­ճե­լի հոգ­սեր:
Մե­խե­րը երա­զում վե­ճի և հի­աս­թա­փու­թյան նշան են:
Եթե դեռահաս կինը տես­նում է, որ մեխ է խփում, նշանակում է կհաղ­թի հա­կա­ռա­կոր­դին: Բայց նրան սպաս­վում են լուրջ տհա­ճու­թյուն­ներ, եթե մուր­ճով հար­վա­ծի մատ­նե­րին:
Բա­հը երա­զում ձեռք­բե­րում­ներ է խոս­տա­նում, եթե կոտր­ված չէ: Հա­կա­ռակ դեպ­քում նրան սպաս­վում է սկ­սած գոր­ծի ան­հա­ջող ավարտ, վնաս կամ կո­րուստ: Բա­հով փո­րե­լը դժ­բախ­տու­թյան նշան է:

ԳՐԱԶ

Եթե երա­զում գրազ եք գա­լիս, նշա­նա­կում է պետք է առա­վե­լա­գույնս զգույշ լի­նեք գոր­ծե­րը վա­րե­լիս և պայ­մա­նագ­րեր կն­քե­լիս:

ԳՐԵ­ԼԸ

Երա­զում գրե­լը նշա­նա­կում է սխալ­ներ գոր­ծել, որը ձեզ կհասց­նի ծանր հետևանք­նե­րի:
Եթե տես­նում եք, ինչ­պես է ինչ­-որ մե­կը գրում, նշա­նա­կում է ինչ­-որ մե­կին կբար­կաց­նի ձեր ան­հո­գու­թյու­նը: Ձեզ կա­րող է տհա­ճու­թյուն պատ­ճա­ռել ինչ­-որ դա­տարկ պրո­ցես:
Ծա­նո­թի կամ ըն­կե­րոջ ձե­ռա­գի­րը ճա­նա­չե­լը վնա­սի կամ խա­բե­ու­թյան նշան է:
Նա­մակ գրե­լը նշա­նա­կում է, որ անս­պա­սե­լի­ո­րեն նա­մակ կս­տա­նաք:
Փոր­ձել ինչ­-որ բան կար­դալ, որը գր­ված է օտար լեզ­վով, նշա­նա­կում է, այդ­պի­սի երա­զից հե­տո կա­զատ­վեք թշ­նա­մի­նե­րից: Սա­կայն, դա կկա­տար­վի այն ժա­մա­նակ, եթե ոչ մի քայլ չձեռ­նար­կեք գոր­ծե­րի ներ­կա վի­ճա­կը փո­խե­լու հա­մար:
Եթե վե­րա­հաշ­վեք ձեր ու­րախ և գե­ղե­ցիկ երե­խա­նե­րին, նշա­նա­կում է, որ արթմ­նի էլ ան­հանգս­տու­թյան պատ­ճառ չեք ու­նե­նա:
Եթե փող հաշ­վեք, կա­րող եք վս­տահ լի­նել ձեր նյու­թա­կան վի­ճա­կի կա­յու­նու­թյան վրա:
Փո­ղե­րը հաշ­վել ինչ­-որ մե­կին տա­լու հա­մար՝ վատ նշան է, դա կո­րուս­տի նշան է:
Կո­րուս­տի մա­սին վկա­յում է նաև այն երա­զը, որում հաշ­վում եք իրե­րը: Եթե դա կատարում եք ձեր հա­մար, երա­զը բա­րի է, իսկ եթե ու­րիշ­նե­րի՝ դժ­բախ­տու­թյուն:

ԳՐԻՉ

Երա­զում գրիչ տես­նե­լը գուշ­ա­կում է, որ ձեր ար­կա­ծախնդ­իր սի­րո պատ­ճա­ռով ներ­քաշ­վե­լու եք անա­խոր­ժու­թյան մեջ:
Եթե գրի­չը չի գրում, ձեզ կմե­ղադ­րեն բա­րո­յա­կա­նու­թյան խախտ­ման մեջ:

ԳՐ­ՔԵՐ

Երա­զում գիրք կար­դա­լը նշա­նա­կում է հա­ճե­լի զբաղ­մունք, հար­գանք, պա­տիվ և հարս­տու­թյուն:
Գիրք տպագ­րե­լը նշա­նա­կում է, որ հե­ղի­նա­կը գիր­քը ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նե­լիս շատ տհա­ճու­թյուն­նե­րի կհան­դի­պի:
Երե­խա­նե­րին գիրք կար­դա­լիս տես­նե­լը խո­սում է նրանց լավ վար­քի մա­սին:
Երա­զում հին գր­քեր տես­նե­լը նա­խազ­գուշ­աց­նում է ամեն տե­սա­կի չա­րի­քից:

ԳՈՒ­ՇԱ­ԿՈՒԹՅՈՒՆ

Երա­զում գուշ­ա­կու­թյու­նը հիշ­եց­նում է, որ հե­տաձգ­ված ինչ­-որ կարևոր գործ ան­հանգս­տաց­նում է ձեզ: Բայց որոշ­ե­լով այն հասց­նել մինչև վերջ, ցու­ցա­բե­րեք զգուշ­ու­թյուն:
Եթե դա տե­սել է դեռահաս կինը, ու­րեմն պետք է եր­կու երկր­պա­գու­նե­րի միջև ընտ­րու­թյուն կա­տա­րի՝ ամ­բող­ջո­վին հեն­վե­լով իր բնազ­դի վրա: