Ոչխարի կամ խոզի ազդրը մեծ կտորներով կտրատել, ծակծկել, մեջը լցնել սև պղպեղ, մաքրած սխտոր ու եփել: Ջուրը պետք է լցնել չափավոր, որպեսզի պատրաստ լինելուց հետո կաթսայում ջուր չմնա: Եփելուց հետո կարելի է ջեռոցում թեթևակի կարմրացնել:
Մատուցելիս կտրատել բարակ շերտերով. կարելի է օգտագործել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ զանազան խավարտներով: