ՏԱՐՓԱՆՔԻ ԶՈՀԸ
Հեռախոսազանգը Սանդրային ստիպեց բացել աչքերը, դարձյալ կկոցել՝ շերտավարագույրի արանքից թափանցած հանդուգն ճառագայթներից և վերջապես բարձրացնել ընկալուչը: Տղամարդու ձայնը ծանոթ էր, և փոքր-ինչ դողդոջուն: Այդ ձայնը հուզում էր, արբեցնում ու փաղաքշում: Սանդրան իրոք զգաց, որ իրեն կարծես փաղաքշում են ու նույնիսկ շիկնեց: Նա ոտքերը երկարեց ու լայն բացեց՝ պատրաստ իր անհուն անգարի խորքն ընդունելու աներևույթ ռեակտիվ կործանիչը:
Սանդրային այդպես էլ չհաջողվեց երես առ երես հանդիպել այս փաղաքուշ ձայնով օժտված տղամարդուն, որին ծանոթացել էր երեք ամիս առաջ, երբ սա սխալմամբ հավաքել էր իրենց համարն ու ակամայից ստիպել գոնե երևակայության մեջ դավաճանել իր հանդեպ սառած մեծահարուստ ամուսնուն: Նրանց միջև սկսված քաղաքավարի զրույցը վերաճել էր զգայացունց ու զարմանահրաշ մի խաղի, անորոշ տարածության վրա ծավալված յուրօրինակ սիրավեպի, որը չէր հասցրել խամրել՝ շնորհիվ հեռախոսային սեքսի փուլ մտած օրինաչափ մետամորֆոզի: Այդ օրվանից ի վեր անհնար էր, որ նրանց որևէ հեռախոսազրույց վերջացած չլիներ հեշտանքով: Սանդրան իրեն հոգեհարազատ դարձած այդ Միսթր Իքսի հետ երկխոսության ժամանակ պարպում էր իր մեջ կուտակված սեքսուալ էներգիայի անսպառ պաշարը և զավեշտով հիշում իր աշակերտական տարիները, երբ ինքն ամենևին չէր հասկանում այն ջահել զույգերին, ովքեր մեկուսանում էին ինչ-որ ստվերոտ անկյունում և այդ ինտիմ միջավայրում շարունակ խոսում էին կամ կլանված լսում զրուցակցին, փոխանակ իրար գուրգուրելու կամ կրքոտ համբուրվելու... մի բան, որը նրանց ոչ ոք չէր արգելում: Սակայն այժմ, տարիներ անց, Սանդրայի համար «ականջով սիրել» հասկացությունը դատարկ հնչյուն չէր, և նա՝ այդ 32-ամյա կինը, առանձնակի համակրանքով էր վերաբերվում ներկայիս այն ջահելներին, որոնք հանդարտ և միայն իրենց՝ երկուսին լսելի զրույցները նախընտրում էին տենդագին փաղաքշանքներից:
Միսթր Իքսը սովորաբար զանգում էր առավոտվա կողմ, և կեսժամյա «սեանսի» ընթացքում իրենք հասնում էին ցանկալի արդյունքին: Տղամարդու անունը Ֆրենք էր, և պայմանավորվեցին, որ ինքը նրան կանվանի Ֆրո, իսկ նա իրեն՝ Սա:
Հետաքրքիրն այն է, որ Ֆրենքն այս երեք ամսվա ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չփորձեց Սանդրային առերես հանդիպել և իրենց երևակայության խաղն իրական կյանք տեղափոխել: Ֆրոն նախընտրում էր հեռախոսային սեքսը և այդ բնագավառում գերազանցում էր շատերին: Սանդրայի այն հարցին, թե ինչու նա չի ձգտում հանդիպել իր հետ, Ֆրոն պատասխանեց իրեն հատուկ անկրկնելի սեքսուալ բարիտոնով.
- Ես վախենում եմ երկու բանից, սիրելիս: Նախ՝ դու կարող ես ինձնից հիասթափվել: Հետո էլ չի բացառվում նաև հակառակը: Թե° մեկի, թե° մյուսի դեպքում ես հունից դուրս կգամ ու տեմպից կընկնեմ... Իսկ ես բացասական էմոցիաներից ուզում եմ հեռու լինել: Ավելի լավ է՝ այսպես թողնենք:
Սանդրան չէր կարող չհամաձայնել Ֆրոյի հետ: Իրոք, ինչու փլուզել երազանքների հեքիաթային ու փխրուն ամրոցը, եթե կարելի է այն պահպանել՝ անմիջական շփման անհրաժեշտությունից հրաժարվելով:
Նրանք որոշեցին շարունակել սիրավեպը՝ այն հարստացնելով նորանոր երկխոսություններով ու ռեպլիկներով, հետզհետե ընտրելով առավել համարձակ ու խրթին դիրքեր՝ դրանք ուղեկցելով ավելի կրքոտ, ու հուզական տնքոցներով ու հոգոցներով:
Ամեն առավոտ վերսկսվող այդ զվարթ ու պատկերավոր նկարագրությունները և էրոգեն գոտիների աներևույթ, բայց մանրամասն շոշափումները իրենց հաղորդակցման րոպեները վերածել էին երջանկության յուրատեսակ բաղադրիչի՝ իրական կյանքից քաղցր անուրջների ոչ երկրային աշխարհ փոխադրվելու գեղեցիկ խորհրդանիշի:
Խոյահարող ասպետի հաղթարշավը
- Այսօր հինգշաբթի է, սիրելիս,- մեղմ սկսեց Ֆրենքը,- ամուսինդ գործի է գնացել:
- Այո, թանկագինս,- փոքր-ինչ հուզված ձայնով պատասխանեց Սանդրան,- էլ ուր պիտի նա գնար:
- Ուրեմն մեզ խանգարող չի լինի,- չարաճճիորեն վրա բերեց Ֆրենքը՝ հազիվ լսելի շշնջոցով:
- Ոչ ոք մեզ չի խանգարի,- հոգոց հանեց կինը և պատկերացրեց իր աբոնենտային սիրեկանին՝ ջլապինդ ուսերով և ուժեղ ձեռքերով, խիստ ծնոտով ու զգայուն շուրթերով, լայն ճակատով ու սևաթույր գանգուրներով, մազմզոտ կրծքավանդակով և հզոր կոնքերով, բրոնզաձույլ Սամսոնի մկանուտ փորով ու ազդեցիկ չափերի ֆալլոսով... Սանդրան զգաց, թե ինչպես է խոնավանում հեշտոցը:
- Հույս ունեմ՝ դու տկլոր ես,- հետաքրքրվեց Ֆրենքը՝ պատկերն ամբողջացնելու միտումով:
- Իհարկե, թանկագինս: Իմ չքնաղ մարմինը անհամբեր սպասում է քո փաղաքշանքներին:
- Սպասում է, որ փայտփորիկի իմ կտուցը դարանամուտ լինի քո փչակում:
- Ոչ թե սպասում է, այլ ծարավի է փայտփորիկիդ աշխատանքին:
Սանդրան Ֆրենքի գրգռիչ ձայնի ուղեկցությամբ սկսեց զգուշորեն փայփայել սեփական մարմինը՝ աստիճանաբար մոտենալով իր անձավին: Նրա շնչառությունը դարձավ անհամաչափ, պտուկներն ուռեցին և շրթունքները դողացին: Կինն զգայացունց հպումից անմասն չէր թողնում իր մարմնի և ոչ մի հատված:
Ֆրենքը, իմանալով իրեն ունկնդրող կնոջ ցանկասիրության ամենաթույլ տեղերը և զգալով նրա գրգռվածությունը, սրտառուչ ձայնով շշնջում էր խոսափողի մեջ.
- Լեզուս շտապում է քո զույգ բլրակներին փարվելու, ապա իջնում է՝ փորդ լպստելու: Ես կծոտում եմ կոնքերդ և թևերդ, իսկ ձեռքերս ամուր բռնել են նուրբ մեջքդ: Դու իմն ես ամբողջովին,- կրքոտ ու խորհրդավոր փսփսում էր նա,- ես լսում եմ քո խորը շնչառությունը և զգում մարմնիցդ ծորացող սիրո օշարակի անկրկնելի համը...
Լսելով այս ամենը՝ Սանդրան կախարդվածի պես աչքերը փակ ենթարկվում էր Ֆրոյի ցուցումներին ու կլանված ընթանում նրա թելադրած ուղիով: Ֆրենքը իշխում էր Սանդրայի մարմնին, ի վիճակի լինելով զրնգացնել ոսկորները և պարգևել աներևակայելի բավականություն: Սանդրայի մատը կարծես էլ իրենը չէր: Թվում էր՝ դա արդեն ոչ թե սովորական ցուցամատ էր, այլ Ֆրենքի լեզուն, որը մի հրահանգով սողոսկում էր այնտեղ, ուր կամենում էր տղամարդը: Եթե անգամ Սանդրան ուզենար դիմադրել Ֆրոյի փաղաքշանքներին, չէր կարող, քանի որ դա վեր էր իր ուժերից: Կինը շաղախվեց բավականության մեղրածոր խառնուրդով՝ ձուլվելով այդ ախորժելի խառնուրդին, և ոչինչ չէր ստիպի նրան դուրս լողալ հաճույքի գերեվարող կոհակներից:
- Օ, սիրելի Ֆրո, ինչ լավ է... ես պրծնում եմ,- դուրս թռավ Սանդրայի շուրթերից:
Էստաֆետ
- Հիմա քո հերթն է ինձ հեշտանքի դուռը հասցնելու,- կամացուկ ասաց Ֆրենքը որոշ դադարից հետո:
Սանդրան սկզբում թույլ ձայնով ու ոչ այնքան վստահորեն, հետո ավելի ու ավելի խրոխտ ու կրքոտ տոնով շշնջում էր խոսափողում.
- Ես ուզում եմ քեզ հենց հիմա: Դանդաղ մոտենում եմ քեզ, արձակում շալվարիդ կոճակը, իջեցնում շղթան, ապա շալվարդ վարտիքիդ հետ միասին հանելով, բուռս եմ առնում քոնը և սկսում գուրգուրել նուրբ ու երկյուղածությամբ:
Ֆրենքը հաճույքից տնքում էր...
Սանդրան դրանից ավելի ոգևորված շարունակում էր.
- Ես թեթևակի ճզմում եմ զույգ գնդիկով պարկն ու փչում դրանք փոքր-ինչ հովացնելու համար: Հետո ծարավս փորձում եմ հագեցնել քո սիրային նեկտարով: Նախ քոքից գլուխ համբույրներով ողողելով այն թրջում եմ լեզվով ու շշնջում. «Մտիր իմ մեջ»: Դու տիրաբար բացում ես հեշտոցիս շուրթերն ու մահակդ խրում անցքիս ներսը:
Սանդրան արդեն էքստազի էր հասել, նրա ձայնը դողում էր սեփական խոսքերի տարփահարույց թովչանքներից: Ավելի ոգևորվելով ու պատկերացնելով Ֆրենքի հաճույքից մռնչացող դեմքը՝ նա հուզված շարունակեց.
- Ուժգին խոթումներով դու հասցնում ես ինձ հեշտանքի գագաթնակետին: Ես քիչ է մնում հաճույքից ուշակորույս լինեմ: Քո շարժումները գնալով արագանում են, հարվածներդ՝ գնալով սաստկանում:
- Ո¯ւհ,- տնքաց տղամարդը լսափողի մեջ,- հիմա էլ ես կպրծնեմ...
Եվ Սանդրային թվաց, թե հեռախոսի միջից իր վրա թափվեց Ֆրոյի սքանչելի, ջերմ ու շոյող հեղուկը: Նրանք երկար լռեցին: Մի քանի րոպե անց Ֆրոն վերջապես կարողացավ երախտագիտության խոսքեր արտաբերել.
- Շնորհակալ եմ, Սա, թանկագինս: Ես վաղուց այսպես չէի բավարարել ցանկասիրությունս:
- Քեզնից էլ ես եմ շնորհակալ, Ֆրո: Դու, ինչպես միշտ, հիասքանչ էիր,- արձագանքեց Սանդրան, զգալով, որ ընկնում է անհաղթահարելի քաղցր նիրհի մեջ՝ հեշտանքի հերթական փուլից հետո:
- Համբուրում եմ, Սա: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը: Արդեն սկսում եմ ժամերը հաշվել:
Ժուչոկը
Սանդրան ծանր կոպերը փակեց ու խորացավ քնի քաղցր բամբակի մեջ. մի բան, որ սիրում էր սեքսից ոչ պակաս:
Իսկ այդ նույն ժամանակ նրա «խնամակաակը»՝ Էնթընի Սանչեսը, տաք շունչը տեղը բերելով, քրտինքը սրբելով, բողկի պես կարմրելով ցած դրեց խոսափողն ու քրթմնջաց.
- Դե որ մի գրգռիչը կարող է սրանից լավ աշխատել կնոջս համար ու օրգազմի հասցնել:
Նա մտովի շնորհակալություն հայտնեց ժամանակակից տեխնիկայի հրաշագործ գյուտարարներին, որոնց շնորհիվ ինքը հնարավորություն ունի հենց իր հեղինակավոր ֆիրմայի առանձնասենյակում նստած լսել իրենց տան հեռախոսով արված ցանկացած խոսակցություն: Սեղմելով փայլփլուն վահանակի սև կոճակը, Սանչեսը հանդարտ ու տիրաբար ասաց.
- Մաթիլդա, եկ այստեղ:
Պարսամի նոթերը
Պայծառ ամպի պես շուրջբոլորը լուսավորելով սենյակ մտավ մեծ կրծքերով քարտուղարուհին, որի հնչեղ անունը լիովին համապատասխանում էր իր հյութեղ կազմվածքին: Մաթիլդան հագել էր թանկարժեք նուրբ կոշիկ, կարճ կիսաշրջազգեստ և սպիտակ բամբակյա վերնաշապիկ, որի տակից հիանալիորեն ընդգծվում էին տենչահարույց մարմնի բարեմասնություններն իրենց ամբողջ շքեղությամբ: Աղջկա մարմնից բխում էր երիտասարդության և սեքսուալ էներգիայի բուրմունք:
- Մաթիլդա,- տաք շնչով ֆսֆսաց Էնթընին,- ես խիստ գրգռված եմ և ուզում եմ քեզ: Դու իմ քնքուշ կակաչն ես, իմ քաղցր թմրանյութը:
Մաթիլդան պսպղացրեց անհուն աչքերն ու կամացուկ պատասխանեց.
- Ես անչափ ուրախ եմ, որ ձեր ցանկությունը համընկնում է իմի հետ:
Աղջիկը ճարպկորեն արձակեց Էնթնիի շալվարի գոտին, իջեցրեց շղթան ու դուրս հանեց նրա բոցավառվող պենիսը:
- Շուտ, շուտ, էլ չեմ դիմանում, ճուտիկս,- տնքտնքաց Սանչեսը:
Մաթիլդան հանգիստ հանեց թանկարժեք կոշիկները, որոնք նրա էրոտիկ հմայքի անբաժան մասն էին կազմում: Ապա կոշիկները ծածկվեցին սպիտակ ամպի պես անկշիռ վարտիքով: Կիսաշրջազգեստն ու ճերմակափայլ վերնաշապիկը թռան գրասեղանի վրա, որի դիմաց բազմել էր աղջկա բոսսը:
Վերջինս հաճույքից գունդուկծիկ լինելով աղջկան նստեցրեց իր ծնկներին և տաք շնչելով նրա ծոծրակին, փոքր-ինչ կռացավ ու ատամներով արձակեց իտալացի վարպետների ստեղծած հիասքանչ կրծկալը, ապա ափերով ագահորեն բռնելով աղջկա ձիգ ու փարթամ ստինքները, գրգռեց պտուկները: Այնուհետև նրբորեն փաղաքշեց աղջկական փորիկը և ծնկի գալով համբուրեց գողտրիկ ամոթույքը: Էնթընիի մատը մտավ աղջկա ոտքերի արանքը: Մաթիլդան ցնցվեց ու փսփսաց.
- Իմն արդեն խոնավ է: Թող թռչկոտեմ «հաջաթիդ» վրա:
- Հիշում ես Մաթիլդա ընկերոջդ՝ Պարսամի էրոտիկ հուշերը, որ ինձ տվեցիր կարդալու: Այդ նյութերի մեջ էլ ես առաջին անգամ կարդացի պենիսի՝ «հաջաթ» անվանումը,- այծի պես մկկալով կամացուկ ասաց բոսսը՝ սքանչանալով գեղանի քարտուղարուհու մարմնի մանրամասներով:
Մասնագետը
Միսթր Սանչեսը բավականությամբ տեղից պոկեց իդեալական կազմվածքով երիտասարդ կնոջն ու հագցրեց նրան իր սռնու վրա: Մաթիլդան քիչ ու միչ թեքվեց ու պորտապար տվեց բոսսի ֆալլոսի վրա՝ հառաչելով ու տնքալով՝ ձեռքերով սեղանին հենված:
Եթե նրանց մեկնումեկը սխալմամբ անհանգստացնելու լիներ, ապա առանձնասենյակի դուռը բացելով ականատես կլիներ տարօրինակ տեսարանի: Բոսսի սեղանին, շրթունքները լիզելով, ձիավարում էր շլացուցիչ գեղեցկության մի տկլոր աղջիկ: Իսկ առանձնասենյակի տիրոջը՝ ֆիրմայի պրեզիդենտին, ներս մտնողը չէր նկատի: Թեև գործնականում ոչ ոք չէր կարող խանգարել նրանց մոլեգին սեքսուալ գոտեմարտը:
Մի քանի րոպե անց Էնթընին խրխռաց.
- Վերջացնում եմ...
Աղջիկը ցած թռավ հրետանային կրակ բաց թողնելու պատրաստ Սանչեսի վրայից, շեշտակի գալարվեց ու կուրծքը դեմ տվեց «կրակի բերանը»: Տաք սերմնահեղուկը ողողեց նրա ստինքներն ու ողջ էությունը հաճելի ջերմությամբ...
- Իսկ հիմա կարելի է նաև աշխատել,- կուչուձիգ լինելով քրթմնջաց Էնթընի Սանչեսը, երբ Մաթիլդան իրեն կարգի բերեց ու դուրս սողաց առանձնասենյակից:
Սանչեսը մոտեցավ պատուհանին, բացեց այն և լիաթոք շնչեց Մադրիդի առույգացնող սառն օդը:
Երեկոյան նա նստած էր բարում՝ անհրապույր արտաքինի տեր, ճաղատ ու նիհար մի տղամարդու ընկերակցությամբ և խմելով թարմ գարեջուրը, գոտեպնդում էր տղամարդուն.
- Ֆրենք, թանկագին իմ ընկեր, դու չգիտես, թե ինչ լավ են անդրադառնում տիկնոջս վրա քո հեռախոսազրույցները: Սանդրան էլ ինձ չի նայում իր անօգնական հայացքով, ինչպես նախկինում, երբ ես անկարող էի բավարարել նրա պահանջները, մանավանդ, որ չափազանց գերհոգնած էի լինում: Ես ինքս էլ նորից վերագտել եմ սեռական կարողությունս ու դարձյալ սիրում եմ կյանքը,- հիացած բացականչեց նա,- չես պատկերացնի, թե ինչքան հաճելի է, երբ գաղտնալսում եմ կնոջս: Համոզված եմ, որ նրա համար էլ չափազանց հետաքրքիր է դա, քանի որ կարծում է, թե ինձնից թաքուն հեռախոսային սեքսով է զբաղվում:
- Համա թե շիլափլավ եմ սարքել,- ծիծաղեց Սանչեսի զրուցակիցը,- մինչդեռ հիշում եք, դուք սկզբում չէիք հավատում, թե խոսքերով կարելի է բավարարել կնոջ ցանկասիրությունը:
- Ես ճիշտ չէի իհարկե: Եվ չեմ ժխտում այդ: Տես, թե ինչ է դուրս գալիս: Նախ, լսելով Սանդրայի հետ քո «սիլի-բիլին» ես գրգռվում եմ ու հաճույքով հուպ եմ տալիս Մաթիլդային հենց իմ օֆիսում: Հետո էլ կինս, իմ թանկագին Սանդրան, որի հանդեպ սառել եմ վաղուց, հեռախոսային սեքսի սեանսների շնորհիվ ինձ փաստացի չի դավաճանում: Դու հրաշագործ ես, Ֆրենք: Ահա, ստացիր հոնորարդ, խնդրեմ,- Էնթընի Սանչեսը Ֆրենք Բերրոուզին մեկնեց թղթադրամների կապոցը:
- Շնորհակալ եմ, միսթր Սանչես,- հուզված ասաց նրա զրուցակիցը՝ նոր եվրոները գրպանը դնելով,- ձեր փողերը կօգնեն չունևոր դերասանին պահել ընտանիքն ու դեռ մի բան էլ ավելին:
- Քիթդ բարձր պահիր, տղաս,- կտրեց նրան Սանչեսը,- ես գիտեմ, որ «հեռախոսային սեքս» ֆիրմայում դեռ անփոխարինելի մասնագետ ես կանանց լսողականը բավարարելու գծով: Ասում են, որ քեզ նման մասնագետներին քաղաքում մատների վրա են հաշվում: Քեզ երազում են ունկնդրել հեշտանքի ծարավ հազարավոր կանայք, որոնք կարոտ են քո թավշե բարիտոնին:
- Ձեր գովեստն ավելի թանկ է ինձ համար, միսթր Սանչես: Դուք շատ առատաձեռն մարդ եք,- հարգալից մրմնջաց Ֆրենքը:
- Պետք չէ, տղաս,- նրան ընդհատեց Էնթընին,- իսկ հիմա ես ուզում եմ քեզ համեղ ընթրիք հյուրասիրել: Ինչ կնախընտրես այսօր:
Ընթրիքից հետո Սանչեսը նրբանկատորեն հետաքրքվեց.
- Ասում ես՝ երբ ես նորից Սանդրային զանգելու...