300-500 գրամ շվեյցարական կամ հոլանդական պանիրը շերտ-շերտ կտրել, երկու կողմից թաթախել ալյուրի մեջ և մեղմ կրակով տապակել նախապես լավ տաքացրած յուղով կամ կարագով, ապա ավելացնել 3 չհարած ձու և հետևել, որ վերջիններս պահպանեն իրենց տեսքը: Ձվերի վրա աղ ու պղպեղ ցանել և թողնել մինչև պնդանալը:
Մատուցել անմիջապես տաք վիճակում: