1. 2 կգ քուֆ­թա­յին ավե­լաց­նել մանր կտր­տած 2 հատ մի­ջին չա­փի կամ մեկ խոշ­որ սոխ, 2 ճաշ­ի գդալ օղի, 2 ճաշ­ի գդալ ալ­յուր, 1 ձու, լավ հա­րել: Սո­վո­րա­կա­նից մեծ կաթ­սա­յի մեջ սա­ռը ջուր լց­նել, դնել կրա­կին: 
Պատ­րաս­տի քուֆ­թան հա­մա­պա­տաս­խան ամա­նով (փի­ա­լա կամ փոքր թաս) վերց­նել, երե­սը լավ կլո­րաց­նել ու գցել գոլ ջրով կաթ­սա­յի մեջ: Ջրին 1 ճաշ­ի գդալ աղ ավե­լաց­նել:
Հիշ­եք՝ քուֆ­թա­յի որա­կը կապ­ված է ջրի ջեր­մաս­տի­ճա­նից: 
Ջուրն ան­պայ­ման գոլ պետք է լի­նի (մա­տով փոր­ձե­լիս ոչ սառ­նու­թյուն, ոչ էլ ջեր­մու­թյուն զգաք):
Յու­րա­քանչ­յուր գուն­դը վերց­նե­լիս թա­սը նա­խա­պես թր­ջել, որ­պես­զի քուֆ­թան հեշ­տու­թյամբ դուրս գա:
Եռա­լուց հե­տո եփել 40 րո­պե, որ­պե­սզի լրիվ եփ­վի, մեջ­տե­ղը կի­սա­եփ չմ­նա, որից հե­տո ջրից հա­նել, 1 սմ լայ­նու­թյամբ կտր­տել ու տաք վի­ճա­կում մա­տու­ցել յու­ղի կամ կա­րա­գի հետ:



ԸՆԿՈՒՅԶՈՎ 

2 գլուխ սո­խը մանր կտ­րա­տել, ավե­լաց­նել աղ, սև կամ կար­միր պղ­պեղ, կա­րոս, լավ խառ­նել և 0,5 կգ յու­ղոտ, աղա­ցած մսի հետ տա­պա­կել: Սառ­չե­լուց հե­տո 1 բա­ժակ մաք­րած ըն­կույ­զը կտր­տել և խառ­նել տա­պա­կած մսին:
1 կգ առանց յու­ղի տա­վա­րի միսն աղալ, ավե­լաց­նել մեկ թե­յի բա­ժակ բլ­ղուր, աղ, սև պղ­պեղ, լավ շա­ղա­խել ու պատ­րաս­տել ձվի մե­ծու­թյամբ գն­դիկ­ներ, ամեն մե­կի մեջ լց­նել ըն­կույ­զով պատ­րաս­տած լցո­նից, փա­կել, ձվի տեսք տալ: Եռաց­րած ջրի մեջ լց­նել 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ և գն­դիկ­նե­րը եփել 30-40 րո­պե: Խաշ­ե­լուց հե­տո կա­րե­լի է նաև տա­պա­կել յու­ղով: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ կիտ­րո­նի հետ: Կա­րե­լի է նույն ձևով պատ­րաս­տել, բայց առանց ըն­կույ­զի։



2. ՔՈՒՖ­ԹԱ­ՅՈՎ ԿԵ­ՐԱԿ­ՐԱ­ՏԵ­ՍԱԿ­ՆԵՐ 

Ստորև նշ­ված բո­լոր կե­րա­կուր­նե­րի հա­մար վերց­նել, 1 կգ քուֆ­թա։

Վե­րը նշ­ված ձևով քուֆ­թան եփել, կտր­տել կոտ­լե­տի չա­փով և կոտ­լե­տի պես եր­կու կող­մից տա­պա­կել:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ որևէ խա­վար­տի (գար­նիր՝ կար­տո­ֆիլ, փլավ, տա­պա­կած բադ­րի­ջան) և զա­նա­զան սա­լաթ­նե­րի հետ:

ա. Եփ­ված քուֆ­թան կտր­տել ըն­կույ­զից մի քիչ փոքր կտոր­նե­րով, լավ տա­պա­կել, լց­նել առան­ձին ամա­նի մեջ: Մնա­ցած յու­ղով 2-3 գլուխ սոխ տա­պա­կել, ավե­լաց­նել 2-3 հատ մաք­րած լո­լիկ (ձմ­ռա­նը՝ 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, որը պետք է ջրով մի քիչ նոս­րաց­նել, կամ լե­չո): Կաթ­սան կա­փա­րի­չով փա­կել, թող­նել լո­լի­կը եփ­վի, որից հե­տո ավե­լաց­նել 2-3 հատ մի­ջին չա­փի կա­նաչ պղ­պեղ (նա­խընտ­րե­լի է կծու), կես կապ հա­մեմ, 1 բա­ժակ տաք ջուր: 10-15 րո­պե եռա­լուց հե­տո տա­պա­կած քուֆ­թան լց­նել մե­ջը, թող­նել կրա­կին ևս 10-15 րո­պե, որից հե­տո մա­տու­ցել տաք վի­ճա­կում: Ջու­րը շատ պետք է չլի­նի:

բ. 1 կգ պատ­րաս­տի հում քուֆ­թան փոքր գդա­լով (դարձ­յալ ամեն ան­գամ մի­սը վերց­նե­լիս գդա­լը թր­ջել) գցել գոլ ջրով կրա­կին դր­ված կաթ­սա­յի մեջ, եռա­լուց հե­տո եփել 20-25 րո­պե, քա­նի որ քուֆ­թա­յի չա­փը փոքր է: Եփ­վե­լուց հե­տո իջեց­նել կրա­կից և տա­պա­կել:
Առան­ձին կաթ­սա­յի մեջ յուղ դնել, 2 գլուխ սո­խը տա­պա­կել մինչև վար­դա­գույն դառ­նա­լը, ավե­լաց­նել 2-3 հատ մաք­րած լո­լիկ (ձմ­ռա­նը կա­րե­լի է լե­չո­յով պատ­րաս­տել), կա­փա­րի­չով փա­կել, 10 րո­պե շո­գե­խաշ­ել լո­լի­կը, ապա ավե­լաց­նել կեղևից մաք­րած, լվա­ցած մի­ջին չա­փի չկտ­րած կար­տո­ֆիլ, կա­նաչ պղ­պեղ (նա­խընտ­րե­լի է կծու), մանր կտր­տած հա­մեմ, 1,5-2 թե­յի բա­ժակ տաք ջուր և եփել 30 րո­պե: Վերց­նե­լուց առաջ մե­ջը լց­նել տա­պա­կած քուֆ­թան, թող­նել կրա­կին 5-10 րո­պե:
Մա­տու­ցե­լիս սկու­տե­ղի մեջ­տե­ղում տե­ղադ­րել կար­տո­ֆի­լը, կա­նաչ սոխ և խա­ռը կա­նա­չի ցա­նել վրան, իսկ կող­քե­րին շա­րել քուֆ­թա­յի կտոր­նե­րը: 

Կաթ­սա­յի մեջ մնա­ցած հյու­թը մա­տու­ցել առան­ձին ամա­նով:

գ. Եփ­ված քուֆ­թան մանր կտր­տել, տա­պա­կել յու­ղով կամ կա­րա­գով, ավե­լաց­նել 1-2 մեծ լո­լիկ, թող­նել 10 րո­պե մսի հետ շո­գե­խաշ­վի և լց­նել նա­խա­պես պատ­րաս­տած որևէ փլա­վի վրա, խառ­նել և տաք վի­ճա­կում մա­տու­ցել ցան­կա­ցած սա­լա­թի հետ: