ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ
1 կգ տավարի փափուկ միսն աղալ, ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել ու փռել նախապես թրջած սրբիչի կամ անձեռոցիկի վրա, դանակով հավասարեցնել 1,5 սմ հաստությամբ, մեջտեղում ողջ երկարությամբ լցնել յուղով տապակած և սառեցրած մակարոն, այնուհետև զգուշությամբ մսի երկու եզրերը միացնել՝ դրան ռուլետի տեսք տալով, զգուշությամբ սրբիչը հանել: Թավայի հատակին յուղ քսել, մսի միացման տեղը ներքև դարձրած՝ դնել թավայի մեջ, երեսը պատել լավ հարած ձվով, վրան աղացած պաքսիմատ ցանել, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել և 30-40 րոպե եփել ջեռոցում:
Պատրաստի ռուլետը կտրտել կլոր շերտերով, դասավորել սկուտեղի մեջ, վրան լցնել տոմատի կծու թանձրահյութ և մատուցել տաք վիճակում: