(տոնական)
1 կգ (կամ ավել) փափուկ միս, 6 հատ սոխ, 1-2 հատ ձու, 300 գրամ սպիտակ հաց, խառը կանաչի, 2 ճաշի գդալ ալյուր (ոչ շատ լիքը), աղ, սև, կարմիր պղպեղ
«Թռչնի բույն» է՝ձվով, «խոտով»,
Ախորժաբեր և իր տեսքով,
Պատրաստվում է արագ, դյուրին,
Սա խորհուրդ է խոհարարին:
Ուտողները գոհ կմնան,
Չուտողները պիտի զղջան:
Միսը թրջած հացի հետ երկու անգամ աղալ, երկրորդ անգամ՝ սոխի հետ, ավելացնել ձու, աղ, պղպեղ, ալյուր, լավ խառնել, պատրաստել ձվից փոքր գնդիկներ, մեջը փոս անել՝ ամանի տեսք տալով, շարել նախապես յուղ քսած թիթեղի վրա, թեյի գդալով յուրաքանչյուրի մեջ մի քիչ հարած ձվի դեղնուց լցնել և եփել ջեռոցում: Մատուցելուց առաջ ամեն մեկի մեջ լցնել մանր կտրտած և սոխի հետ խառնած կանաչի, մի քանի հատիկ կանաչ ոլոռ, բայց այնպես լցնել, որպեսզի ձվի դեղնուցը երևա:
Մատուցել տաք վիճակում տապակած կարտոֆիլի, ոլոռով խավարտի կամ որևէ փլավի հետ: Ամռանը մատուցել խորոված սմբուկի, կանաչ պղպեղի ու լոլիկի հետ:
«Թռչնի բույնը» ոչ միայն համեղ է, այլև գեղեցիկ իր տեսքով: