13:33 2013-ին սպասվում է գողականների պատերազմը | |
Ջեմո Միքելաձե, Ասլան Ուսոյան, Ռովշան Ջանիև Հանցագործ աշխարհը երկարատև խաղաղությունից հետո կրկին պատրաստվում է պատերազմի։ Այս անգամ պատերազմը նախատեսվում է Ասլան Ուսոյանի և Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի միավորած հակառակորդ կլանների միջև։ Երկու կողմերն էլ դեկտեմբերին ակտիվ «սխոդկաների» մեջ էին՝ միմյանց մեղադրանքներ ուղղելով։ Մասնավորապես, Ռովշան Ջանիևին մեղադրում են «օրենքով» գող Վյաչեսլավ Իվանկովի սպանության և Ուսոյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ Արժե հիշատակել, որ Ասլան Ուսոյանը համալրել է իր կլանը ամենաքիչը 26-27 գողերով։ Վերջին ժամանակներում հենց այսքան գողեր են թագադրվել Ուսոյանի առաջադրմամբ։ Ի դեպ, հիմնական մարտական գործողությունները տեղի կունենան Ռուսաստանի Դաշնությունից դուրս, նախ և առաջ այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, ամենախոշոր «գողական» համայնքները հիմա գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և Արաբական Էմիրություններում։ Եվ երկրորդ, հատուկ ծառայություններն ուղղակի գանգստերական «մորթ» թույլ չեն տա Ռուսաստանի տարածքում՝ Օլիմպիական շաղերի նախօրյակին։ Դա հատկապես շատ լավ հասկանում է Դեդ Հասանը, ում անլագալ վերահսկողության տակ է գտնվում Կրասնոդարի երկրամասը, որտեղ անցկացվելու են օլիմպիական խաղերը։ Ի դեպ, նա արտերկրում մարտական գործողություններ անցկացնելու մեծ փորձ ունի։ | |
|