Անի Գեւորգյան
Կարդացեք ու մտածեք, հատկապես նրանք, ովքեր ոնց որ թե մտածելու ունակությունը կորցրել են:
Լիզա Ճաղարյան
2010-ի հունիսի 1-ն էր ՁԱՊՎ-ի 7-րդ մենախցում: Ժամանակը տեղից չէր շարժվում: Լրագրողական հետաքրքրությունից ելնելով ուսումնասիրում էի խուցը: Մտովի փորձում էի պատկերացնել, թե խցի որ հատվածում ինչ ձեւով կարելի է, ասենք, ինքնսսպան լինել, կամ որտեղից կարելի է դիմել փախուստի: Առաջինի ձեւը, կարծես, գտա, երկրորդինը` ոչ: Հիմար մտքերը ցրելու նպատակով որոշեցի քանդել քիչ առաջ ստացված հանձնուքի (տուլիկի) պարունակությունը: Մեծ տոպրակի մեջ մի գունավոր տուփ կար: Հանեցի: Մեջը ինչ-որ փափուկ բան էր: Պարզվեց` թխվածք է: Ուտել չէի ուզում: Սկսեցի տուփը ուսումնասիրել: Դրա աջ անկյումում մուգ տառերով ինչ-որ բան էր գրված: Ուշադիր ընթերթցեցի: «Даже маленький кусочек этого кекса позволит вам насладиться жизнью, где бы вы не находились»,- գրված էր մուգ տառերով: Ժպտացի: Հաճելի էր: Մի կտոր փորձեցի թխվածքից: Առանձնապես համեղ չէր, բայց գրված խոսքերից կախարդված ինձ անձափ երջանիկ ու ազատ զգացի: Բայց միայն մի պահ: Հաջորդ պահից ինձ դավաճան զգացի: Իրավունք չունեի ինձ ազատ զգալու, որովհետեւ հարեւան խցերից մեկում Սաքն էր, մյուսում` Դավոն:
Հիմա իշխանությունների սարքած շինծու ու կեղծ քրգործով Սաքն ու Դավոն դատապարտված են 2-ական տարվա, Արտակը 3, Տիկոն էլ` 6 տարվա ազատազրկման:
Հետաքրքիր է, իսկ ի՟նչ են հիմա զգում այն մարդիկ, որոնք աջ ու ձախ հայտարարում են, որ իրենք քաղաքական հետապնդումների են ենթարկվել, բոլորից շատ են տուժել, բայց բառ անգամ չեն ասում քաղբանտարկյալ տղաների մասին: Այն տղաների մասին, որոնց սկզբունքայնության ու անմնացորդ նվիրումի շնորհիվ են աջ ու ձախ հայտարարություններ անողները այժմ գտնվում ազատության մեջ:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 22-ամյա լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ հոդվածի 1-ին մաս):
Նա բերման էր ենթարկվել ընդդիմության 15 անդամների հետ մայիսի 31-ին, Երեւանի Ազատության հրապարակի մերձակայքից` իր լրագրողական պարտականությունները կատարելիս:
Նույն խափանման միջոցը ընտրվեց նաեւ նրա եղբոր` Սարգս Գևորգյանի նկատմամբ, ով ձերբակալվել էր նույն օրը, սակայն խուլիգանության կասկածանքով: