Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Ալիս Դուրյանի խոսքը Բագրատյանին
20:57
Ալիս Դուրյանի խոսքը Բագրատյանին
Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը խոսք է ուղղել նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին



Ալիս Դուրյան

Չթերագնահատելով որևէ մեկի արժանիքները, ճիշտ հակառակը, անգամ բարձր գնահատելով Հրանտ Բագրատյանին իբրև տնտեսագետ-գիտնականի և ինտելեկտուալ անձի,  այնուամենայնիվ որևէ մեկին, այդ թվում Հրանտին համեմատել Առաջին նախագահի հետ անպարկեշտություն է և տկարամտություն: Միանգամայն ճիշտ եք, որ որևէ մեկին աստվածացնելն ու կուռք դարձնելը ճիշտ չէ: Բայց եթե իրավամբ մտահոգ եք այս ճահճացած վիճակից դուրս գալու, մղձավանջին վերջ տալու մասին, պետք է հասկանալ, որ Հրանտով և մնացածով դա անհնարին է, պարտավոր ենք հասկանալ, որ ճահճից դուրս գալու շարժում և ալիք արթնացնել ու հզորացնել կարող է մեկը` ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ; եվ մենք միասին այդ ենք խնդրելու ու պահանջելու իրենից: Իսկ «Աստվածներին» ու իրենց «կուռքեր» համարողներին շատ հեշտ կգտնեք նրանց մեջ, ովքեր քանի դեռ առաջին նախագահի հետ արժեքավոր գործիչներ էին, իսկ այսօր` հիվանդ, ինքնասիրահարված, ինքնամեծարման ախտով տառապող ազգի փրկիչ, հրեշտակ... Ափսոսում եմ իրենց, ափսոսում եմ հատկապես Հրանտին, որ մասնակից է այս խեղկատակությանը (Րաֆֆիից սպասելի էր, մյուսների մասին խոսելը ավելորդ է), ինչու՞ նա բռնեց ինքնաոչնչացման ճանապարհը, եթե իր նպատակը Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ կամ նախարար աշխատելն է, ապա ես խղճում եմ և՛ իրեն, և՛ իր աջակիցներին:

Մինչև 2007թ. սեպտեմբերի 21-ը Հրանտը և մյուսները կարո՞ղ էին ժողովուրդ հավաքել, այդ ժողովրդի մեջ հպարտանալ իբրև պատերազմում հաղթանակած վարչապետ: Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելով և միասնական թիմով աշխատելով էր, որ յուրաքանչյուրն արժեվորվեց, բարձրացավ (ոչ մեկի ներդրումը չենք ուրանում, եթե իրենք իրենց չուրանային): Եվ ճիշտ հակառակը, միասնական թիմը լքելուց նրանցից յուրաքանչյուրը փչանում և արժեզրկվում է: Սրանցից ոչ մեկի շուրջ, այդ թվում և Հրանտի, համախմբում հնարավոր չէ: Իսկ դա տեղի է ունենալու շուտով, ճիշտ ժամանակին, բոլորիս խնդրանքով ու պահանջով, և բոլորիս է հայտնի՝ ում շուրջ: Եվ ոչ թե նրա համար, որ նա կուռք է, այլ նրա համար, որ ամենա խորն է զգում, մտածում, մտահոգվում, ամենազուսպն ու ամենահամեստը, և կուռքերից, մեծարանքներից, գովեստներից ամենաշատ խորշողն ու մերժողը:
Լևոն Տեր-Պետրոսյանը մտավորական քաղաքական այր է, և մեղավոր չէ, որ եղել է ու դեռ, դժբախտաբար, շատ երկար լինելու է անհասանելի, անհամեմատելի մեծություն:
Հարգելի Հրանտ, խնդրում եմ անտեսիր քեզ վրա արուած ծախսերը և դուրս ել այդ խեղկատակ արշավեն:
Ալիս Դուրյան


Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 1452 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Տեր-Պետրոսյան, Ալիս Դուրյան, Օհան Դուրյան, Հրանտ Բագրատյան | - Վարկանիշ -: 4.0/4