03:41 Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից | |
փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարող համաքաղաքացիներ, Մենք միասին հասել ենք աննախադեպ հաջողության. ստեղծվել է միասնական փոխզիջումային օրինագիծ, որն ունի եւ ձեր խմբի անդամների, եւ ԱԺ 4 խմբակցությունների աջակցությունը։ Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից։ Կարող եք վստահ լինել, որ կառավարությունը մինչեւ վերջ դիմադրելու է որեւէ փոփոխության եւ կնահանջի միայն, եթե տեսնի փողոց դուրս եկած եւ իր իրավունքների համար պայքարելու պատրաստ քաղաքացիների։ Մոռացեք բոլոր խոսակցություններն այն մասին, թե որ քաղաքական ուժն ինչ դիվիդենտներ է քաղելու։ Այսուհետեւ սա բոլորիս նախագիծն է. կամ բոլորս շահելու ենք, կամ բոլորս պարտվելու ենք։ ԱԺ-ում եղած այս համախմբման հեղինակները դուք եք, իսկ հիմա ընդամենը պետք է գալ եւ կանգնել դրսում հանուն հաղթանակի։ Մենք մեր գործը կանենք ներսում, բայց գործը հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը։ | |
|