Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 10 » Ամեն ինչ սկսվեց հրաշալի...
10:11
Ամեն ինչ սկսվեց հրաշալի...



«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Զոյա Հակոբյանն իր էջում գրում է.

‎«Մեր ժողովուրդը այդպիսի պոռթկման անհրաժեշտություն այլևս չպետք է որ ունենա: Այդպիսին էր մեր ժողովուրդը: Խաղաղ ժամանակներում նվաստանալ, և մեկ էլ պայթել պատերազմով կամ ապստամբությամբ:Ուզում եմ, որ մեր ժողովրդին, մեր պետությունը այնպես կայացնենք, որ երբեք այդպիսի պայթյուն չլինի:Եվ ես հավատում եմ, որ դա հնարավոր է»: Վ.Սիրադեղյան, 1994թ:

Սա 88-ի մասին է, և ես հաստատ ավելի լավ չեմ ասի, քան Վանոն, թե ինչպես էինք հավատում, որ դա հնարավոր է, ու անում էինք հնարավորը: Ամեն ինչ սկսվեց հրաշալի ու ինչ որ պահից... Այս օրերին միայն ես զգացի, թե ինչքան մեղավոր եմ, մեղավոր ենք բոլորս, որ հնարավորությունը կորցրեցինք, չկարողացանք, ուժներս չպատեց, շնորհքներս չհերիքեց: Մխիթարանքս այն է, որ հիմա բեռը տանելու են 2008-ին սկսողները, ու ես պատրաստ եմ լինելու օգնել` ինչով կարողանամ, ինչքան կարողանամ: Զոյա, դեկտեմբեր 26, 2012

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 890 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0