10:16 Ամերիկացիները հրեշտակներ չեն | |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Համլետ Աբրահամյանն իր էջում գրում է. Հանկարծ չմտածեք որ ամերիկացիները փափկամազ երկու սպիտակաթույր թևերով հրեշտակներ են ճանապարհների վրա ավտոմեքենայի ղեկին նստած ու դրա համար էլ չեն խախտում երթևեկության կանոնները: Չէ հա: Սովորական մեզ պես մարդիկ են միայն այն տարբերությամբ որ հասկացել են եթե հանկարծ խախտեն երթևեկության կանոնները ապա դա կարող է իրենց համար շատ, ահավոր շատ վատ վերջանալ: Բացի հնարավոր մահվանից, կամ ծանր վիրավորվելուց կա նաև դիմացինին մարմնական վնասվածքներ հասցնելու հանգամանքը և դրա դիմաց դրամական կոմպենսացիաները խախտողներին կարող են դարձնել անտուն բռնագանձելով տուժածների համար աստղաբաշխական թվերով արտահայտված գումարներ ընդհուպ մինչև մի քանի միլիոնի հասնող: Այս թվածս հանգամանքները նկատի ունենալով խստագույնս պաշտպանում են երթևեկության բոլոր մեծ ու փոքր կանոնները: Իսկ ինչու այդքան ճակատագրական է դարձել խախտման հետևանքները: Պատասխանը պարզից էլ պարզ է, որովհետև ճանապարհները լեփ լեցուն են արագ ընթացող ավտոմեքենաներով և աննշան խախտումը կարող է հանգեցնել ահավոր վթարների: Գանք մեր երկրին: Տարեցտարի շատանում են փողոցներում և ճանապարհներին ավտոմեքենաների թիվը: Իսկ մեր վարորդները դեռևս հին մտածելակերքով են իրենց պահում ավտոմեքենայի ղեկին նստած: Նրանց թվում է որ իրենց չգիտեմ ինչ մակնիշի չախլախանկեն միայն հարգանքի ու ճանապարը զիջելուն է արժանի ու նրա ղեկին նստած տականքն էլ ճնշելով երթևեկության մնացած մասնակիցներին շտապում է մահվանն ընդառաջ իր հավային խելքով չհասկանալով դա: Ու պատճառ է դառնում ուրիշների դժբախտությանը: Հետևություն: Հարատև փոփոխվող միջավայրը ստիպում է մարդուն իր վարվեցողության կանոնները խստիվ համապատասխանացնել նոր միջավայրի պահանջներին: Հազարավոր մեքենաների հոսքի մեջ դու պարտավոր ես պահպանել երթևեկության կանոնները հակառակ դեպքում կվճարես կյանքովդ կամ էլ ուրիշի մահվան պատճառ կարող ես դառնալ: Այս պարզ ու բոլորին հասկանալի օրինակը բերեցի որպեսզի ասեմ ամենակարևորը: Այնպես ինչպես ապրել ենք միչև այսօր այլևս այդպես շարունակել չենք կարող: Պիտի փոխվենք ու ընդունենք մարդկության կողմից մեզ նետված նոր մարտահրավերները, համակերպվենք ու փորձենք ապրել այնպես ինչպես ապրում ու գործում են առաջավոր երկրների ժողովուրդները: Հակառակ դեպքում կարժանանանք անկարգապահ վարորդի ճակատագրին ազգերի այս խելահեղ մրցավազքի մեջ: | |
|