Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 26 » Անպատասխան նամակ Նիկոլին
23:21
Անպատասխան նամակ Նիկոլին

 

Տաթևիկ Պողպատյանի ֆեյսբուքյան էջից


Այս նամակը մոտ տասը օր առաջ ուղարկել եմ Նիկոլին՝ պատասխանի ակնկալիքով: Մինչ այդ նա ինձ ասել էր, թե հարկ եղած դեպքում ես իրենից ինձ հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Նիկոլը խախտում ա՛յս պայմանավորվածությունը, ու նամակում իմ հայտնած մտահոգություններն անպատասխան թողնում: Նամակում հնչեցրել եմ հարցեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում, նաեւ դրա համար հրապարակում եմ իմ մասնավոր նամակի բովանդակությունը:

 

Բարև, Նիկոլ:

Ամռանը ինձ գրեցիր, որ եթե հարցեր ունենամ քեզ, անպայման տամ, եթե նույնիսկ ինձ թվա, թե իմ տված հարցը քեզ տհաճ կլինի: Այդ ժամանակ ես պատասխանեցի նամակիդ, պատասխանեցի շատ մակերեսային և ակնարկներով, այսօր ուզում եմ քեզ գրել ուղիղ:

Ես առաջին անգամ եկել եմ Ազատության հրապարակ 2007 թվականին,  քույրիկիս՝ Ելենայի հետ, երևի հիշում ես իրեն: Եկել էինք միտինգ, առաջին անգամ, հետաքրքրության համար, որ վերջապես հասկանանք, թե ինչու են մեր տանն ամբողջ օրը խոսում իմպիչմենթից, Լևոնից, սերժիկից ու ռոբիկից:  Այն ժամանկ ես 17 տարեկան էի, նոր էի ավարտել դպրոցը ու նոր-նոր սկսում էի թերթ կարդալ:Իմ ամենասիրելի ելույթներից Ազատության հարպարակում քո ելույթներն էին, որոնցից ես հուզվում էի, ոգևորվում ու հպարտանում այն մտքից, որ նույն հրապարակում եմ պայքարում քո և մյուս՝ իմ կողմից շատ հարգված մարդկանց հետ

Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ էի...ամբողջ օրը իմ բարեկամները ու ընկերները եղել են դեպքերի կենտրոնում, ու այդ սարսափը ինձ համար անձնական խնդիր էր, ինձ հետ կապ ունեցող մի բան, ոչ թե պարզապես դեպքեր...Մյուս օրվանից ես զգացի, որ փոխվել եմ, թեև միշտ էլ տեսել եմ զենք, զինամթերք, հայտնի մարդկանց՝անհարմար և էսքտրեմալ պայմաններում, օրիանկ՝ Վազգեն Սարգսյանին, մանկությունս՝ այսինքն պատերազմի տարիները, անցկացրել եմ զինվորական ուսումնարանում, այնպես որ՝առաջին անգամչէր, որզենք էի տեսնում:  Բայց մարտի մեկը ինձ փոխեց ու շատ փոխեց...մոտ 20 օր ապատիկ վիճակում էի, ոչ մեկին չէի ուզում տեսնել, միայն ուզում էի իմանալ՝ հո զոհերի թիվը չի՞ ավելացել, ո՞ւմ են բռնել, ո՞վ է մնացել, ո՞վ է վախեցել...Լուրեր էին տարածվում, որ քեզ սպանել են: Իմ ծանոթ նախկին կագեբեշնիկն ամեն օր գալիս էր ու փորձում էր ինձ հունից հանել, թե բա՝ Նիկոլին խփել են , մյուս օրը մի ուրիշ հեքիաթ էր պատմում, թե Նիկոլնինքնասպանէ եղել, Լևոնը սերժի հետ բարիշելէ, ու այսպես շարունակ: Հիմա կասես՝ ի՞նչ է կյանքը պատմում: Պատմում եմ,որովհետև իմ այսօրվա գաղափարների և սկզբունքների ձևավորման գոծում մեծ դեր ունեք դու և ՀԺ-ն:  Արդեն մարտի մեկից հետո, երբ սկսեց աշխատել մամուլը, ամեն առավոտ, ժամը 8 -ին արթնանում էի, որ մորաքրոջս բերած թերթերը կարդամ: Իհարկե, իմ սիրելին ՀԺ-ն էր, որը ես կարդում էի ամենաառաջինը:

Համլսարանում դասախոսները և ընկերներս սիրում էին ինձ «լևոնական» ասել: Ես դրանից ահավոր նեղանում էի , սկսում էի երկար բացատրել, որ ես ընդդիմադիր եմ ու իմ հայցքներն ունեմ, ոչ թե ինչ- որ մեկի ասածներն եմ անում կամ նրա համար աշխատում: Բայց համը շատ էին հանում, մի օր չդիմացա, հնագիտությանս դասախոսինասացի, թե եթե պետքէ անհիմն պիտակավորեք, ուրեմն Նիկոլական ասեք, ես Նիկոլի ելույթները ավելի շատ եմ սիրում, ասենք՝ եթե նիկոլական ասեք, դրանից կհետևի, որ էլ լևոնական չե՞մ: Իհարկե, այդ հարցից բոլորը խճճվեցին, ինչպես և դասախոսս...Դրանից հետո շատ էի սիրում ասել նիկոլական...ու ոչ միայն ես, նաև իմ ընկերները՝ Լիլիթը, Ելենան, որոնք էլի նման պատմություն էին ունեցել: 

Այնուհետև, երբ սկսեցի սոցցանցերում «Նիկոլական» անունով հանդես գալ, ահագին մարդ սկսեց  կասածել, որ դու ես այդ էջով մտնում: Օրինակ՝ Աշոտյան Արմենը, Ալթունյանը... Անգամ վերջերս էլի նամակ էի ստացել բերդից, գրել էին, որ քեզ հետ բերդում նստել են...այս ամենը շատ հետքրքիր էր ինձ թվում, ու կարևորն այն էր, որ լիքը մարդ հետաքրքրվում էր՝ ի՞նչ Նիկոլ, ի՞նչէ եղել, բոլորը հարցնում էին՝ինչի՞ ես «Նիկոլական» գրել: Մի անգամ, երբ եկել էինք Իջևան, լուսահոգի Գայնե Բաբայանը նույն հարցը տվեց ու փոքրիկ հոդված գրեց իմ մասին: Կարծեմ ՀԺ- ում տպվել է, քո ծննդյան օրն էր, ինչպես նաև՝«Հրապարակ» թերթում:

Իսկ Հժ-ն ես սիրում էի տանել համալսարան, մանավանդ՝ երբ դասախոսս իշխանամետ էր լինում կամ չկողմորոշված: Մտնում էի լսարան ՀԺ-ն ձեռքիս, ու գնաց...սկսվում էին քաղաքական քննարկումները: Մի դասախոս ունեի՝ Հակոբ Մուրադյան, մեզ Միջին դարերի պատմություն էր դասավանդում, լավ մասնագետ էր: Մի օր ՀԺ-ն ձեռքիս տեսավ, ասաց՝ ո՞նց ես կարդում էս թերթը, Նիկոլը շատ միակողմանի է գրում, ու իր պատմությունը պատմեց՝ կապված ԳԱԱ-ի հետ, երբ իրենք փորձել են թերթում տպված նյութի վերաբերյալ կարծիք գրել, իսկ դու չես տպագրել դա: Այդ քննարկումը ամենաէմոցիոնալն էր...բանը հասավ իրար անձնական վիրավորանքներ հասցնելուն, վերջում դասախոսս դուռը ուժեղ շրխկացնելով գնաց ու ասաց,թե շատ ուրախ է, որ ինձ էլ չի տեսնելու ու դաս չի տալու, քանի որ մյուս տարվանից էլ չէր աշխատելու համալսարանում: Ես էլ հետևից հակադարձեցի՝ ասելով, որ նմանապես ուրախ եմ, քանի որ իր նման վախկոտ դասախոսները իրավունք չունեն մտնել լսարան: Վերջինիս քննության օրը գնացի էլի ՀԺ-ն ձեռքիս,դասախոսս այլայլվեց, բայցհետո ժպտաց, ասաց՝ մեկէ՝ ասածիդ ես, չէ՞: Բայց հետո կհասկանաս, որ ճիշտ էի: 

Երբ կարդում էի պատմվածքդ, միշտ ուզում էի գնալ քո տուն, տեսնել, թե իրոք այդպես ես ապրել, ինչպես գրում ես: 2008-ի ամռանը ես և Ելենան՝ քույրիկս, Դիլիջանից ավտոստոպով գնացինք Իջևան: Ելենան գիտեր, որ շատ էի ուզում տեսնել քո տունը: Այսպես սյուրպրիզ արեց , գնացինք Իջևան, ասաց՝ Նիոկլի տան տեղը իմացիր՝ գնանք: Մոտացա թերթի կրպակին, հարցրի՝ ՀԺունե՞ք, վաճառող կինը ասաց՝ չէ: Հետո հետևիցս գոռաց՝ բա գիտե՞ս՝ Նիկոլը իջևանցիա...Ուրախացա, փորձեցի տանդ տեղը իմանալ, այն էլ չգիտեր: Հետո մոտեցանք տաքսիստներին, շուկայի մոտ կանգնած էին...ասացիք՝ մեզ կտանե՞ք Նիկոլ Փաշինյանի տուն, ասացին, որ չգիտեն՝ էդ ովէ: Ահագին տխրեցինք: Վերջը մեկնասաց՝ լավ, նստեք՝ գնանք, տեսնենք, կգտնենք: Արդեն մեքենայի մեջ տաքսիստը սկսեց անկեղծանալ, թե բա ոնց չգիտենք Նիկոլին, մեր Նիկոլնա...խեղճ տղային անմեղ ուզում են դատեն: Պարզվեց, որ մեզ չէին վստահում, դրա համար տան տեղը չէին ասում: Գնացինք ձեր տուն, մեզ շատ լավ ընդունեցին, հրաշալի հայր ունես, ահագին զրուցեցինք: Երեք երեխաներդ էլ տանն էին, երբ Մարիամիկին ասացի, որ քեզ նմանէ, չես պատկերացնի, թե ոնց ուրախացավ: Տանը տեսա սառնարանը, որի մասին գրել էիր, ահագին ուրախացա: Այսպես Իջևանում մեզ համար մի հարազատ տուն գտանք, շատ հաճելի օր էր, հետո բոլորի մոտ գլուխ էինք գովում,պատմում, որ գնացել ու գտել ենք Նիկոլի տունը: 

Իսկ ահա երբ դուրս եկար, ես արդեն 20 տարեկան էի: Ահագին բանի միջով էինք անցել՝ է՛լ ծեծ, է՛լ ձերբակալություն, է՛լ տեղամասային սարսափելի պայքարներ...ինչ ասես... ՀԱԿ-ի լիդերների մեծ մասին ճանչում էի, ոմանքինձ ընկեր էին դարձել, օրինակ՝ Մուսինյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիրմիր Կարապետյանը, Լևոն Զուրաբյանը...այդ ընկերների մեջ, անշուշտ, կար նաև քո անունը, բայց քեզ անձամբ չէի ճանաչում, սակայն վստահ էի, որ իմ ճանաչած Նիկոլնէ, որին ես սիրով կարդում էի, որը ոգևորում էր այն ժամանակ, երբ կարծես թունելում լույս չէր երևում:  Հետագայում, երբ սկսվեց ԲՀԿ-ի հետ համագործակության այդ շրջանը, ես շատ էի ոգևորվել, քանի որ հիացած էի Տեր-Պետրոսյանի կլասիկ քաղաքականությամբ: Ինքը խաղում էր մեծ հաշվով ու ինքնավստահ, դա ինձ դուր էր գալիս: Մտնել իշխանության մեջ և կիսել այն՝ սա ֆանտաստիկ պլան էր, որը ես ամենասկզբից էլ ողջունում էի: Արդյունքը մենք այսօր տեսնում ենք.  2008-ին ունեինք 2 եզ ուժ՝ մեր դեմ, երկու կապիտալ, այսօր ունենք մեկը: Սա հաղթանակ է: Սակայն ինձ համար անհասկանլի էր քո տեսակետը, մասնավորապես՝ երբ Օսկանյանի հանդեպ սկսվեց այդ վրեժխնդրությունը: Ես զարմացած էի, քո հոդվածները ինձ շատ հիասթափեցնում էին: Բայց մտածում էի, որ, ամեն դեպքում, վերջում կընդունես, որ սխալ ես: Դա չեղավ, ավելին, դու սկսեցիր քոնը պնդել ավելի անհիմն բացատրություններով: Այդ ժամանակ ինձ համար մի բան բացահայտնվեց, որ քաոս-կոսմոս մշակութաբանական եզրույթը իրոք գործող և ռեալ բան է: Ըստ այդ տեսության՝ մարդը երբ հայտնվում է քաոտիկ վիճակում և հերոսանում է, ապա չի կարողանում ետ գալ, մտնել կոսմսոս ու ընդունել, որ կարող է սխալվել, քանի որ, ասենք, քաղաքագիտական կրթությունը չի ներում ամեն ինչ հասկանալ ու հաշվել: Ես այս կարծիքս հրապարակել եմ մեր խմբերից մեկում, չգիտեմ՝ տեսել ես ,թե ոչ, այդ իսկ պատճառով մտածեցի նաև այսպես գրեմ:

Սակայն այս ամենը ինձ համար այդքան աղետալի չէր՝ մինչև այս շաբաթվա ՀԺ-ի հայտնի նյութերի հրապարակումը...այստեղ արդեն ոչ թե ԲՀԿ-ի վերաբերյալ ինչ-որ կծմծոցի էր, այլ հստակ ՄՈՒՏԻՏ...սուտ ինֆորմացիա, որը շատ են սիրում գրել, օրինակ, Բաբաջանյանը կամ Արամ Աբրահմյանը: Երբ հստակ սուտ է գրված, օրինակ՝ հենց Գասպարիի ակցիայի մասին, ես անձամբ այնտեղ եմ եղել ու կարող եմ պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նիկոլ, այն, ինչ հիմա անում է ՀԺ-ն, ամենաքիչը դավաճանություն է, սերժիկական պրոպագանդայի կցորդություն: Ես շատ եմ ափսոսում, որ ժամանակին իմ կողմից ամենասիրված ՀԺ-ն այլևս չեմ կարդա, այն ինձ համար դարձելէ Առավոտի նման՝ մուտիտների վրա հիմնված թերթ:  Ամեն դեպքում, հուսամ՝ մի օր էլի կբացեմ ՀԺ-ն ու նորից Ազատության հրապարակում կսպասեմ քո ելույթին: Մենք դեռ Ազատության հրպարակում ենք, Նիկոլ, իսկ դու այլևս այնտեղ չես...Շուրջդ նայիր, Նիկոլ, ովքե՞ր են քո կողքին: Լրագիրներն ու բաբաջանյանները...նրանցից ոչ մեկը դատարանների առաջ, հայրիկիդ հետ, նկարդ ձեռքին, ամիսներ շարունակ անձրևի տակ չի թրջվել...Հետ արի Ազատության հրապարակ, Նիկոլ, դրա համար ընդամենը մի բան է պետք՝ ընդունել, որ դու ևս սխալական ես: Հաջողություն:


Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 1420 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2