Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Առողջ ուժերը չեն լքում Կոնգրեսը
06:30
Առողջ ուժերը չեն լքում Կոնգրեսը





«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Դավիթ Հովհաննիսյանն իր էջում գրում է.


Այս կուսակցության առողջ և սկզբունքային մասի հետ մենք դեռ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ և ժողովրդավարական Հայաստանի։


Արամ Սարգսյանի` Կոնգրեսից դուրս գալուց հետո Հանրապետության կուսակցության ազնիվ, անկաշառ և սկզբունքային անդամները, այդ թվում Սմբատ Այվազյանը, Վահան Վարդապետյանը, Ժորա Սափեյանը և շարքային անդամները, չգնացին Զավենիչի հետ` նրան թողնելով միայնակ, Հովիկ Հովհաննիսյանի հեռանալուց Լիբերալ կուսակցության վարչության հիմնադիր անդամներն ու տարածքային կառույցների ղեկավարները դուրս եկան կուսակցությունից ու մնացին Կոնգրեսի պայքարի առաջին գծերում, այժմ նման անառողջ և ճգնաժամային վիճակ է ստեղծվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում, որտեղ նույնպես մեծամասնությունը գիտակից և առողջ մտածելակերպով մարդիկ են, որոնք համոզված եմ, որ թույլ չեն տա Պետրոս Մակեյանին փչացնել կուսակցության հեղինակությունը և զրոյին հավասարեցնել նրա դերակատարությունը քաղաքական դաշտում` մյուս զրոների` Արամ Զավենիչի, Հովիկ Հովհաննիսյանի, Սոս Գիմիշյանի կողքին:

Այս կուսակցության առողջ և սկզբունքային մասի հետ մենք դեռ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ և ժողովրդավարական Հայաստանի։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 911 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1