Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 15 » Առաջին փեսայի նոր բիզնեսը
11:18
Առաջին փեսայի նոր բիզնեսը


ՀՀ կառավարության որոշմամբ գերեզմանատներն էլ կսեփականաշնորհվեն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ 
Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած 
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների 
շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 
նախագծին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող մասնավոր գերեզմանատների ներդրման գաղափարը: ՀՀ կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հստակեցման և կարգավորման կարիք ունեն մասնավոր գերեզմանատների հողահատկացման, գույքային իրավունքների, սեփականատիրոջ և հուղարկավորություն ստանձնողի պարտականությունների և իրավունքների, ծառայությունների մատուցման կանոնակարգման հետ կապված հարցերը: Բացի այդ, խնդրի ամբողջական օրենսդրական կարգավորման նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում:

Խմբագրության տեղեկություններով մասնավոր գերեզմանատների մենաշնորհը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ Միշիկի ազդեցության ոլորտում է լինելու։ Արդեն ձեռք են բերվել 30-ից ավելի կատաֆալկաներ, ինչպես նաև գերեզմանների համար նախատեսված հողեր։

Այսպես կոչված «գերեզմանների գործը» համարվում է ամենաեկամտաբեր «բիզնեսներից» մեկը, հաշվի առնելով նաև, որ թոշակառու մահացածներին պետությունը հուղարկավորման ծախսեր է հատկացնում (200 հազար դրամից ավելի), որն անմիջապես հուղարկավորություն ստանձնողը հուղարկավորությունը կազմակերպելիս ստիպված վճարում է «գերեզմանների օֆիսներին»։

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1343 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Միշիկ | - Վարկանիշ -: 0.0/0