Սերժ Սարգսյանի վերջին փակ ասուլիսին հրավիրվել էին միայն իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցների ներկայացուցչները։ Միակ «բացառությունը» ընդդիմադիր համարվող «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էր։ Հետաքրքիր է, որ, այս թերթը (եթե ընդդիմադիր կոչենք), ապա «բացառությունների» շարքում է նաեւ այլ դեպքերում։ Օրինակ՝ Ազգայն անվտանգության ազատազրկման խցերում բանտարկյալներին հենց «Առավոտ» է հրամցվում՝ «Ազգ» եւ «Հայոց Աշխարհի» հետ միասին։ Այս թերթերի հետ իր ուղեւորներին պարտադիր «Առավոտ» է հրամցնում նաեւ «Արմավիան»։ Այսինքն՝ «Առավոտը» իր խիստ «մտավորական» ու խիստ «օբյեկտիվ» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանով հանդերձ, իրականում նախագահականի հարազատագույն եւ հավատարմագույն լրատվամիջոցներց մեկն է։ Ավելին, ի տարբերություն մի քիչ «տապորային», երբեմն անտաղանդ աշխատող իշխանական լրատվամիջոցների, «Առավոտը» նույն բանն ի նպաստ վարչախմբի անում է արվեստով ու հնարավորնիս քողարկված, մոլորեցնում ավելի շատ մարդկանց ու, դրանով իսկ, ավելի զազրելի գործ է կատարում։ Ուստիեւ բնական է, որ նրա մատուցած ծառայությունը շատ ավելի թանկ է գնահատվում նախագահականում։ Այնպես որ՝ Արամ Աբրահամյանը չէր կարող հրավիրված չլինել Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին, որ նախատեսված էր միայն արյունակից-հարազատ լրատվամիջոցներների նեղ շրջապատի համար։
Աշոտ Դաբաղյան
|