Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 29 » Արծիվը, Անգղն ու ճնճղուկները
15:33
Արծիվը, Անգղն ու ճնճղուկները
 
Վահե Աղաքարյան

Արծիվը, Անգղն ու ճնճղուկները



Մի անգամ նենգ Անգղը դավադրությամբ գահընկեց արեց հզոր Արծիվին: Անգղն իշխում էր բոլոր թռչունների վրա, իսկ խեղճ ճնճղուկները, փոքրիկ թռչունները ստիպված ենթարկվում էին չար Անգղին, չկար հզոր թռչուն, որ հաղթեր չարին, նրանք ստիպված էին հանդուրժել, իսկ Անգղն անում էր այն, ինչ ուզում էր, ապրում էր խեղճ ճնճղուկներին տանջելով, նրանց աշխատանքն ուտելով: Իսկ ճնճղուկները կարող էին միայն ծվծվալ, նրանք շատ թույլ էին ընդդեմ Անգղի: Ճնճղուկները հուսահատվել էին, հիասթափվել, թվում էր, թե նրանց տանջանքները վերջ չեն ունենալու, որովհետև նրանք անզոր էին ընդդեմ Անգղի, նրանք չէին կարող ոչինչ անել: ԵՎ այսպես նրանք ապրում էին տարիներ շարունակ, չկար ոչ մի հույս ազատվելու Անգղի ճիրաններից:
Բայց վերադարձավ Արծիվը: Վերադարձավ, նրա վերադարձի հետ Հույսը վերադարձավ: Վերադարձավ, նրա վերադարձի հետ Հավատը վերադարձավ: Վերադարձավ, նրա վերադարձի հետ Կամքը վերադարձավ: Վերադարձավ, նրա վերադարձի հետ Պայքարը վերադարձավ:
Բոլոր ճնճղուկները, փոքրիկ, գերված թռչունները ցնծում էին, որովհետև Արծիվն էր վերադարձել և նրանք բոլորը համախմբվեցին Արծվի շուրջ: Արծիվը համաձայնվեց նրանց առաջնորդել մինչև նենգ Անգղի չարի վերջը: Որոշ ճնճղուկների նա ընտրեց որպես այդ հզոր պայքարն առաջնորդելու հարցում իրեն օգնողներ:
Եվ այսպես օրերի, շաբաթների ընթացքում Արծիվը իր շուրջ համախբեց թռչունների մեծ մասին: Սկսեց պայքարը, Անգղը սարսափած էր, նա չէր սպասում Արծվի վերադարձին, նա ստիպված էր հեռանալ, հեռացավ, բայց իր տեղը զիջեց եղբայր Գիշանգղին, ոմանք մտածեցին, թե սա ավելի լավն է ու լքեցին պայքարը: Բայց Գիշանգղը ավելի վատն էր. սկզբում նա կոտորեց համարձակ ճնճղուկների մի մասին, որոշները վախեցան, բայց մեծ մասն անդրդվելի էր: Գիշանգղը դիմեց ավելի ստոր մեթոդների. նա մի քանի ճնճղուկների առաջ մի քանի հացի փշուր նետեց և նրանք ենթարկվեցին Գիշանգղին, անում էին այն, ինչ նա էր թելադրում, պայքարում էին արդեն Արծվի դեմ, բայց մեծահոգի Արծիվն անգամ դա էր ներում նրանց: Ճնճղուկների մեծ մասին այդ փշուրները չհետաքրքրեցին, բայց որոշներն էլ մտածեցին, թե իրենք արդեն շատ մեծ ուժ են իրենցից ներկայացնում և առանձնացան Արծվից, բայց նրանց մասին երբեք այլևս ոչինչ չլսվեց, որովհետև նրանք չէին հասկացել, որ այդ հզոր ուժն Արծվի ուժն է, իսկ նրանք ընտրված էին ուղղակի որպես հավելյալ ծլվլոց ապահովողներ, նրանք չհասկացան, որ ճնճղուկն ինչքան էլ ծվծվա, ծլվլա ու ճղճղա, միևնույնն է, Արծիվ չի դառնա:
Այսպես թվում էր, թե Անգղը հաղթեց Արծվին, բայց միայն թվում էր, նրանք մոռանում էին, որ նրանց դեմ պայքարողը մեծն Արծիվն է, նա՝ ով երբեք չի հանձնվում, նա՝ ով երբեք չի նահանջում, նա՝ ով երբեք չի պարտվում: ԵՎ եկավ այդ ժամանակը, երբ բոլոր թռչունները հասկացան, որ իրենք պետք է լինեն Արծվի կողքին, որ Արծիվը միայն կարող է հաղթել չար թշնամուն և Արծիվը դա արեց: Արծիվը հաղթեց, հաղթեց ազնիվը, հաղթեց հզորը, հաղթեց ուժեղը, հաղթեց կամքը, հաղթեց զուսպը, հաղթեց ինքնավստահը:
 
Առակս կցուցանե, որ ազնիվ, արդար, կամային, ինքնավստահ ՊԱՅՔԱՐԸ միշտ հաղթում է, որովհետև Ազնիվը, Արդարը, Կամքը, Ինքնավստահը այլընտրանք չունեն:
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 4713 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պայքար, Վահե Աղաքարյան | - Վարկանիշ -: 3.0/2