Կան մարդիկ, ովքեր սիրում են 90-ականները համեմատել ներկայիս ժամանակների հետ ու ասել, որ 3 նախագահներն էլ նույնն են, ոչ մի տարբերություն չկա ու նման բաներ: Ասեցի մի հատ էլ ես ժամանակագրական համեմատություն անեմ:
Ստացա էսպիսի մի պատկեր. 90-ականներին ՀՀ քաղաքացին կարող էր գնալ օրինակ ԱՄՆ և հպարտ ասեր՝ «Գիտե՞ք, գերտերության քաղաքացիներ ջան, ես էն պստիկ երկրի քաղաքացին եմ, որի նախագահին ձեր գերտերության նախագահն անվանում է «President of alternatives» («Այլընտրանքների նախագահ»), որովհետև ձեր նախագահը ինչքան փորձեց մեր նախագահին անելանելի վիճակում դներ, մեր նախագահը միանագամաից 10 հատ այլընտրանք էր առաջարկում»:
90-ականներին ՀՀ քաղաքացին կարող էր գնալ օրինակ Ռուսաստան ու հպարտ ասեր՝ «Գիտե՞ք, ԽՍՀՄ-ի իրավահաջորդ երկրի քաղաքացիներ ջան, ես էն երկրից եմ, որի Ներքին գործերի նախարարի նման նախարար ձեր Անվտանգության խորհրդում երազում են ունենալ, ու ձեր ԱԽ նիստի ժամանակ, երբ քննարկում էին այն հարցը, թե ինչպես ազատվեն կրիմինալից, ԱԽ անդամներից մեկը ասում է, թե պետք է պարզապես Վանոյին մի քանի ժամով կանչենք Ռուսաստան ու միանագամից նա էդ հարցը կլուծի»:
90-ականներին ՀՀ քաղաքացին կարող էր գնալ հետխորհրդային ցանկացած երկիր և հպարտ ասեր՝ «Գիտե՞ք, ես այն երկրի քաղաքացին եմ, որը ձեզ հետ միաժամանակ անկախանալով, բայց ի տարբերություն ձեզ, երկրաշարժի, պատերազմի, շրջափակման, տնտեսության միակ գլխավոր աղբյուր ԱԷԿ-ի փակ լինելու պայմաններում, ի տարբերություն ձեզ շատ արագ կարողացավ բանակ ստեղծել, տնտեսություն կառուցել, և վերջապես, շատ արագ հանրապետություն ստեղծել»:
Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է միայն ամաչել, երբ վերոհիշյալ երկրների քաղաքացիները հարցեն, թե բա ձեր երկրի պետական այրերն ովքե՞ր են, որովհետև ամոթ է խոստովանել, որ մեր պետական այրերն են լֆիկը (ներքնազգեստիկը), նեմեցը, թոխմախը, բուռնաշը... Կարող ենք միայն ամաչել, որ 15 տարի մեր նախագահներն այն մարդիկ են, որոնց անունները կապվում են Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հետ: Ամաչելու առիթներ ՀՀ քաղաքացին հիմա շատ ունի:
Սա է 90-ականների և ներկայի տարբերությունը. 90-ականներին մենք ունեինք հպարտ քաղաքացի, իսկ հիմա...
Հ. Գ. Ես 90-ականների քաղաքացի եմ, պայքարում եմ 90-ականների հպարտ, հաղթող, ազատ ու անկախ քաղաքացիների հետ, մեր Առաջնորդը 90-ականների հպարտ, հաղթած, ազատ, անկախ դարձրած Առաջնորդն է, սրա համար է, որ մենք ասում ենք՝ ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է: