19:03 Բ26-ի քարոզչական զավակները | |
Բաղրամյան 26-ի նոր հրահանգը Կոնգրեսի մասին Ընդամենը 2 օր է անցել Հայ ազգային կոնգրեսի համագումարից և արդեն հստակ երևում է, թե ինչ նոր հրահանգ է իջեցրել Բաղրամյան 26-ը՝ Կոնգրեսին դեմ հակաքարոզչություն իրականացնողներին։ Կոնգրեսում ներդրված ականները գրեթե միաժամանակ տրաքացնելով, Բ26-ի նպատակն էր ռեժիմին դեմ ընտրազանգվածին բաժան-բաժան անելը, ինչին առաջին հերթին ծառայեցնում են նախկինում ընդդիմադիր կեցվածք ունեցող համեմատաբար կարկառուն լիդերիկներին և նրանց համախոհ կոչվածներին։ Դրանք բաժանվում են երեք խմբի.
Այս երեք խմբերին և Բ26-ի կարկառուն լրատվամիջոցներին միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ շրջանառել Կոնգրեսի երկու անվանում՝ ՀԱԿ և ՀԱԿԿ՝ պատրանք ստեղծելով, թե դրանք տարբեր Կոնգրեսներ են։ Մի կողմից շահնազարյանական, նիկոլական և բագրատյանական խմբերին ստիպում են շարունակել իրենց կոնգրեսական համարել, այսինքն՝ ՀԱԿ, մյուս կողմից՝ ավանդական իշխանականների միջոցով, շրջանցելով «Կոնգրես» անվանումը, շեշտում են՝ ՀԱԿԿ։ Նպատակը պարզ է՝ արհեստականորեն տարանջատել կոնգրեսականներին կուսակցականներից, նույնն է թե՝ կոնգրեսականներին կոնգրեսականներից։ Սակայն հանրությունն արդեն տեղեկացված է, որ նորաստեղծ կուսակցության հայերեն լրիվ անվանումն է՝ «Հայ Ազգային Կոնգրես», կարճ՝ «Կոնգրես», հապավումը՝ «ՀԱԿ»: Վերջ: Բաղրամյան 26-ի հակաքարոզչական այս արշավը 2 նպատակ ունի.
Մի կողմ թողնենք, թե որքանով է բարոյական լինել Կոնգրեսից դուրս, բայց ատամներով պահել Կոնգրեսի մանդատը, իրականում դրանով, ըստ իրենց, կայացնում են Կոնգրեսի իշխանական թև, ինչը պատեհ առիթով կարող են տարածել ամբողջ Կոնգրեսի վրա։ Սակայն, Բ26-ի քարոզչական այս արշավն ուղղված է միմիայն սակավ տեղեկացված կամ Բ26-ի քարոզչության տակ գտնվող ընդդիմադիր մարդկանց ապակողմնորոշելուն՝ այսօր արդեն Երևանը հանրապետականներից վերցնելու ծրագրին հնարավորինս խոչնդոտելու նպատակով։ Թեև ընդդիմությանը հաջողվել է Բաղրամյան 26-ի ականների պայթյունը վերածել սովորական փուչիկների պըտոցի, այնուամենայնիվ հայաստանայան ընդդիմության և ռեժիմի քարոզչական պատերազմում ընդդիմության հնարավորությունները դեռևս անմրցունակ են։ Ռեժիմի դեմ ուժերին անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավի շրջանակներում առավելագույնս օգտվել օրենքով հասանելի տրամադրված քարոզչամիջոցների հնարավորություններից։ Բաղրամյան 26-ի գործերը լավ չեն։ Լավ օրից չէ, որ իշխանական ահռելի հնարավորություններով քարոզչամեքենան մնացել է սակավ տեղեկացված մարդկանց նախկին կոնգրեսականների միջոցով եռակի, քառակի, հնգակի անգամ ապակողմնորոշելու հույսին, քանի որ Բաղրամյան 26-ի այս զավակները, ինչպես և լեյտենանտ Շմիդտի որդիները՝ նույն «բոսյակներն են»։ Գրիգոր Բաղդասարյան
| |
|