Զարմանում եմ, որ ոմանք զարմացած են Բագրատյանի նկատմաբ կոնգրեսականների վերաբերմունքից...
- Բագրատյանը պիտի իրեն Կոնգրեսից դուրս հայտարարեր ու մի բան էլ առաջ ընկնելով Տեր-Պետրոսյանին խաղից դուրս դներ ու դեռ ակնկալվեր շոկոլադային հարաբերություննե՞ր...
- Բագրատյանը 5 տարի պիտի լիներ ընդդիմադիր առաջնորդի կողքին ու հանկարծ ինքնաառաջադրվեր, որ իշխանականներն իր պարտությունը վերագրեն կոնգրեսին ու կոնգրեսականները դարձյալ պիտի շոկոլադային հարաբերություններ պահպանե՞ն...
- Բագրատյանը ամենաթունդ իշխանական հեռուստաալիքի ամենադիտվող ժամին պիտի 2007-ից սկսած շարժումը ներկայացներ որպես Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու շարժում և ոչ թե սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված պայքար, հանուն որի Տեր-Պետրոսյանը կարողացել է իր շուրջը 100 հազարավոր կողմնակիցներ հավաքել և 100 հազարավոր մարդիկ ինքնակամ հավաքվել են Տեր-Պետրոսյանի շուրջը միայն ավազակապետությունից ազատվելու համար և դեռ Բագրատյանին ոչ մի մեղադրանք չկա՞ ներկայացնելու...
- Ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը պիտի որոշում կայացնեին չմասնակցել ու չսատարել ոչ մի թեկնածուի՝ դրանով չնպաստելու Սեժիկի ընտրաֆարսին, բայց արի ու տես Բագրատյանը պիտի թքած ունենա առնվազը 700 հազար ձայն ներկայացնող ուժերի կարծիքի վրա ու ի՞նչ անուն տաս այն բանին, որ արժանավոր տնտեսագետը այդքանից հետո աչք ունի հենց այդ ձայների վրա և դարձյալ պիտի կոնգրեսականները հանդուրժող լինեն, հա՞ ...
- Կոնգրեսականներն արդեն բավական ժամանակ է հասկացնում են բագրատյանականներին, որ կատարված քայլը սխալ է և պետք է հրաժարվել այդ մտքից և դեռ ուշ էլ չէ, բայց սրանք բացահայտ արհամարական վերաբերմունք են դրևորում Բագրատյանին քաղաքական դաշտում երևալու հնարավորություն ընձեռնած ուժին ու առաջնորդին, և ակնկալում աջակցությու՞ն...
- Ի վերջո գիժը դուք եք...