Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 4 » Բագրատյանը պատասխանել է Նարինե Հովհաննիսյանին
19:31
Բագրատյանը պատասխանել է Նարինե Հովհաննիսյանին


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Նարինե Հովհաննիսյանը Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում հարց է ուղղել.

- Պարոն Բագրատյան, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: ՀՀՇ Համագումարին դուք նստած էիք դահլիճում,Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից անմիջապես առաջ լքեցիք դահլիճը, ինչո՞ւ։

Հրանտ Բագրատյանը պատասխանել է.

- Նման բան չկա։ Ես չգիտեի, որ Տեր-Պետրոսյանը խոսելու է։ Հյուրերի ելույթներն ավարտվեցին, Արամ Մանուկյանը քվեարկության դրեց օրակարգը (որտեղ ԼՏՊ ելույթը չկար) ու ես դուրս եկա։

Այնուհետև, Նարինե Հովհաննիսյանը գրում է.

- Համոզիչ պատասխան ես չստացա, որովհետև դահլիճում նաստած ես շատ ուշադիր հետևում էի, իսկ ելույթները իրականում դեռ չէին ավարտվել:Բոլորն էլ սպասում էին նախագահի ելույթին:

Բագրատյանի կողմից այլ պատասխան դեռևս չկա։ 
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 919 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0