21:01 Բլից հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ | |
Բլից հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ
– Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը։
– Հարկի թե անհարկի, միեւնույն է, այդ կշտամբանքներն ամենեւին չեն փոխի իմ գնահատանքն ու ամենահարգալից վերաբերմունքը մեր ազգի հերոսներից մեկի նկատմամբ։
– Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել։
– Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ։ ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց.– «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»։ –«Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել»,– վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց։ Առակս ցուցանէ, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում։
–Բնականաբար գոհունակությամբ եւ հաջողության մաղթանքներով, ցանկանալով, սակայն, որ նրանք օր առաջ խոսքից անցնեն գործի։ Քրիստինե Խանումյան 16 հունվար, 2013 թ. | |
|