Վիկտոր Միրումյան
Նախ պետք է նկատել, որ դաշնակցականները միշտ էլ օրիգինալ են եղել իրադարձությունները գլխիվար շուռ տալու համար կամ իրենց տեսակատետին հարմարացնելու ու միշտ դաշնակցական կուսակցությունը եւ նրա «Բյուրոյի» որոշումները «ճիշտ» են եղել, ինչպես ՍՄԿԿ-ը,
երկրորդը. պարոն դաշնակցականներ, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվել է Ռոբերտ Քոչարյանը, որին դուք նախագահ ենք դարձրել՝ երկու անգամ ոչնչացնելով Սահմանադրությունը (այսօր էլ ժողովրդի մեջ տարածում եք, թե Ռոբին Հայաստան բերեց Լեւոնը, բայց ոչ մի ամգամ այդ նույն ժողովրդին չեք ասում, որ դուք եք ընտրությունները 1998 եւ 2003-ին կեղծելով նրան բազմեցրել նախագահի աթոռին, որ դուք քափ քրտինքն մտած ոչնչացրիք սահմանադրական դատարանի որոշումը ու չթողեցիք, որ ի կատար ածվի որոշված վստահության հանրաքվեն), այսինքն ձեր մեղքը մարտի 1-ի համար չի նվազում,
երրորդը. 2008 թվականին ոչ ոք թշնամության քարոզ ընդիմությունից չէր անում, ոչ ոք շենքերի վրա գրոհելու կոչեր չէր անում, այդ ձեր ընտրյալն էր պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանկա հոխորտում, որ կմաքրի հրապարակը, այդ նա էր բերանը ծռած բարբաջում, որ իշխանափոխություն ընտրությունների միջոցով հնարավոր չէ, եթե Գորբաչովի ժամանակ հաջողվել է, իսկ հիմա՝ այսինքն իր ժամանակ, ուղղակի անհնար է, սրա մասին խոսեք, ոչ թե հիմա ժողովրդի մեծամասնությունը հրապարակում է, ուղղակի ստում եք 2008-ին քառապատիկ ավելին էր եւ ձեր նեղ կուսակցական ամբիցիան առ Լեւոն ավելին էր, քան ժողովրդի շահը, քան ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ եւ ձեր լուռ համաձայնության շնորհիվ արյունռուշտը հրաման տվեց գնդակահարել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ, իսկ դուք երբեք չեք սիրել այդ ազատ, արդարամիտ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ, ինչպես հիմա: Պատկառանք ունեցեք եւ պապանձվեք 2008-ի մարտի 1-ի մասին արտահայտվելիս, այդ իրավունքը դուք չունեք: