09:39 Ես մերժում եմ Տարոն Մարգարյանին | |
Մերի Մուսինյան Տարոն Մարգարյանին ուղիղ ասոցացնում եմ քաղաքային տրանսպորտի հետ: Կոնկրետ` Հարավ-Արևմտյան թաղամասից ինձ աշխատավայր բերող համար 28 (նախկինում`98) երթուղայինի հետ: Բուրավետ, քանդուքարափ, 100 տակ գոնկա մտած անթրաշ-անպլաշ վարորդով, ջարդված նստարաններով, չբացվող լուսամուտներով, տասն անգամ փակելուց հետո նոր մի կերպ փակվող դռնով, իրար վրա կարտոֆիլի պես թափված մարդկանցով... հա, մեկ էլ չմոռանամ` ռադիո ջանի դասական կատարումներով... Ես մերժում եմ երթուղային տաքսի ասոցացնող քաղաքապետին, ում երեխեքը իրենց հոր կուտակած միլիոնների պատճառով երբևէ չեն ճաշակել մեր քաղաքային հիասքանչ տրանսպորտով երթևեկելու հաճույքը... | |
|