Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Երբ շարժիչ ուժը անբարոյականությունն է...
13:38
Երբ շարժիչ ուժը անբարոյականությունն է...
«Քաղաքացիական հասարակություն» բլոգն իր կայքում գրում է. «Այսօր մենք ունենք մի շարք բացահայտ իշխանական լրատվամիջոցներ, այդ թվում նաև ինտերնետային կայքեր՝ news.am, tert.am, 1in.am, lragir.am, slaq.am, mamul.am, asekose.am, panorama.am, n-idea.am և ալյն: Այդ կայքերում տեղադրվում են այնպսի նյութեր և վերլուծություններ, որոնք համապատասխանում են իշխանության կողմից տարվող գծին և քարոզչությանը:  Համեմատելով այս կայքերում տեղադրված տեղեկությունները և կոդերը այլ կայքերի կողմից տրված տեղեկությունների հետ կարելի է շատ հանգիստ ասել, թե ում է պատկանում այս կամ այն ԶԼՄ-ն ու քաղաքական ուժը»։

Այնուհետև ավելացնում է. «Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերենք մի պարզ օրինակ, կապված նույն 1in.am կայքի հետ, որը երկար ժամանակ բոլորի կողմից դիտարկվում էր որպես ընդդիմադիր կայք: Սակայն որոշ ժամանակ անց այդ կայքը սկսել է տպագրել նույն կոդերը, որոնք տրվում էին իշխանական լրատվամիջոցներում: Եւ, թվում էր թե կայքը քննադատում է գործող ռեժիմը, բայց միաժամանակ կայքը ակտիվորեն քննադատում էր նաև նույն ԲՀԿ-ին, ում հետ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր համագործակցել ԱԺ-ի ընտրություններից առաջ՝ ընդդեմ ՀՀԿ կուսակցությանը: Եւ, 1in.am կայքը, իհարկե, չքննադատելով ՀԱԿ-ին, բացահայտ քննադատության էր ենթարկում ԲՀԿ-ին, շատ անգամ նույնիսկ մոռանալով, թե ով պետք է լինի իսկական ընդդիմության թիրախը (խոսքը գնում է ՀՀԿ-ի մասին): Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրապարակային հայտարարել, որ 1in.am կայքը չի պատկանում ՀԱԿ-ին և ոչ մի կապ չունի ընդդիմադիր մամուլի հետ»:

«Քաղաքացիական հասարակություն» բլոգի բարձրացրած հարցին իր ֆեյսբուքյան էջում դիպուկ պատասխան է տվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի աշխատակից Ռևազ Մեխակյանը՝ բաց նամակ հղելով 1in.am կայքի և«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Բաց նամակ և 4 հարց Արման Բաբաջանյանին.

Պարոն Արման Բաբաջանյան, որպես ՀՀ քաղաքացի, որն ամեն օր օգտվում է հայտնի լրատվական կայքերի, այդ թվում 1in.am կայքի լրահոսից և ստանում տեղեկատվություն, կուզեի, օգտվել Ֆեյսբուքի հնարավորություններից, որին վերջերս եմ միացել, չնայած համացանցից օգտվում եմ շատ վաղուց, և ձեզ ուղղել այս բաց նամակը և իմանալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք ինձ միշտ հետարքրքել են, որպես ձեր կայքի ինֆորմացիան սպառողի.

  1. Ինչու Ձեզ հանկարծ հեռացրեցին Իտալիայի եկեղացական դպրոցից, որտեղ դուք ուսանում էիք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանի հետ,
  2. Ինչպես կարող էին Ձեր և Միքայել Մինասյանի` երկու առողջ տղամարդկանց միջև լինել զարմանալի մոտ հարաբերություններ, ինչն էլ, ըստ որոշ լուրերի, դարձել է Ձեր` դպրոցից հեռացնելու պատճառ,
  3. Ինչու որպես ընդդիմադիր լրատվական կայք ստեղծված և ի սկզբանե մեծ վստահություն վայելող 1in.am լրատվական կայքը հանկարծ սկսեց հանդես գալ որպես հստակ իշխանամետ կայք, 
  4. Ինչու 1in.am լրատվական կայքը այսօր նպատակաուղղված և որոշակի ուղղվածության վերլուծություններ և մեկնաբանություններ է տարածում կոնկրետ քաղաքական ուժի մասին, ինչն էլ ստիպում է մտածել, որ այն վաղուց պատվերով աշխատող կայք է և ոչ ավել»:
Իսկ «Քաղաքացիական հասարակություն» բլոգի և Ռևազ Մեխակյանի պատասխանը սույն նյութի վերնագրում է...
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 947 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1