Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Գործող նախագահի ազգային տեսլականը
07:24
Գործող նախագահի ազգային տեսլականը
«Ինչ որ տեղ մի բան սխալ է»



«Ազատ Խոսք» հանդեսի խմբագիր Երան Կոյումջյանը Նիկոսիայից (Կիպրոս)
իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Արտագաղթի ահագնացման, չքաւորութեան, անգործութեան, ընկերային սուր բեւեռացման աճի....քաղաքական դաշտի փլուզման, մենաշնորհային հարստութեան սրագագաթ աճման....եւ նման յոռի երեւոյթներու տուն տուող ՀՀ գործող նախագահը ինչպէ՞ս կրնայ ինքնագոհ խաբկանքով ու հպարտութեամբ շրջիլ երկրով մէկ եւ յոյս ունենալ իր իշխանութիւնը վերարտադրելու, առանց դոյզն կասկածի.... նոյնիսկ 60-70% քուէներու գերակշռութեամբ... «Ինչ որ տեղ մի բան սխալ է», պիտի ըսէր Ուիլիըմ Սարոյեան...Այդ սխալը պէտք է փնտռել ամէն տեղ....ուր գործող նախագահը իր՝ Հանրապետական կուսակցութեան, հակակշիռին տակ առած է ամէն կարեւոր կառոյց ու հաստատութիւն մեր երկրէն ներս, ապահովելու համար իր վերընտրութիւնը՝ վարչական եւ բոլոր այլ լծակներու օգտագործումով....«ԴԷՊԻ ԱՊԱՀՈՎ ՎԵՐԸՆՏՐՈՒԹԻՒՆ»...ահա՛ իր ազգային տեսլականը...


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1023 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սերժ Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0