Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » ԳորՁ արեք, գորՁ...
22:14
ԳորՁ արեք, գորՁ...
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Լիզա Ճաղարյանն իր էջում գրում է. 


 

Հայաստանում կան, կներեք` իհարկե, շնից շատ կուսակցություններ: Դրանց մեծ մասն ասում է`ընդդիմադիր եմ: Հայաստանում կա նաեւ մի կառույց, անունը` Հայ ազգային կոնգրես, որը, ըստ էս շնից շատ կուսակցությունների եւ նույնքան ու ավելի իմաստունների, էլ չկա: Ըստ էդ շնից շատ կուսակցությունների եւ նույնքան ու ավելի իմաստունների` էս Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ամայացրել է ողջ քաղաքական դաշտը: Թե բա դուք ինչ բանի էիք էդքան իմաստուն, էդքան հզոր ու էդքան շատ, երբ որ ՄԵԿ ՄԱՐԴ լծվել էր էդ քաղաքական դաշտն ամայացնելու գործին, սա այլ հարց է: Ես էլ գիտեմ, բոլորդ էլ գիտեք` ինչով էին զբաղված. զբաղված էին այս նույն Հայ ազգային կոնգրեսը «ամայացնելով», իհարկե` թիկունքից, նենգաբար: Հարցազրույցներում ու ասուլիսներում էնպես մի այլ ձեւի քաղաքակիրթ ժպիտով հայտարարում էին, որ Կոնգրեսի միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, է'ն Լեւոն Տեր-Պետրոսյանն էլի, որ ամայացնում էր ու ամայացրել-պրծել է քաղաքական դաշտը: Էստեղ էին, ոչ մի տեղ չէին փախել, պարզապես իրենց ուժն էդքան էր պատում, իրենց ուժը պատում է այնքան, որքան սերժիկի ՀՀԿ-ի ու նրա դհոլների ուժն է պատում` պառակտել ու ամայացնել Կոնգրեսը ու առավոտից իրիկուն դհոլի ձեն հանել ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: 

Դրանից առաջ էլ ասում էին` մեզ ճանապարհ չի տալիս: Հիմա եւ չկա Կոնգրեսը` ըստ իրենց, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց ճանապարհին կանգնած չի, բայց էլի նույն գորՁին են, շարունակում են դհոլի ձեն հանել ընդդեմ Կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի: 

Երկու տարբերակ կա էս դեպքում. կամ` դուք էլ գիտեք, որ ինչքան էլ դհոլի ձեն հանեք, ամայացած ու պառակտված Կոնգրեսը ձեզնից շատ է ու բոլորիդ իրար գումարած` ձեզնից ուժեղ, կամ էլ` դիմեք հոգեբույժի, գուցե մի քիչ թեթեւացնի ձեր բարդույթների ծանր բեռը, որ ձեր վտիտ ուսերին եք առել` ձեր երազանքներում Լեւոն Տեր-Պետրոսյանից արժանավոր պատկերացնելով ձեզ:



Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1102 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0