Գեորգի Ավետիսյան
Ասեցի սպասեմ, տեսնեմ ինչեր են խոսելու ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու վերաբերյալ, նոր իմ կարծիքը հայտնեմ: Փաստորեն հակաՀԱԿականների մտածելակերպը նույն ցածր հարթության վրա է գտնվում: Ոչ մի լուրջ հիմնավոր բան չտեսա, որ կարելի էր մեջ բերել ու հակափաստարկներ ներկայացնել: Ասեմ ավելին. այդ խոսակցությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ կուսակցության գաղափարն ավելի քան արդարացված է, ճիշտ է մտահոգություններ կան, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները կփախնեն, կամ կնեղանան... փաստացի դա էլ տեղի չունեցավ։ Մենք տեսանք, որ նախաձեռնող խմբում կան նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ մյուս կուսակցությունները ոչ միայն ողջունել են ՀԱԿ կուսակցության ստեղծման փաստը, այլ նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը...
Բոլորին հայտնի է, որ ՀԱԿ-ի անդամ անկուսակցական մարդկանց քանակն ավելի մեծ է, քան կուսակցականներինը, այդ մարդիկ ոչ պակաս իրավունքներ պետք է ունենան, հետևաբար ևս մեկ փաստարկ ի օգուտ կուսակցության ստեղծման: Էլ չեմ ասում, որ ՀԱԿ-ում չկար անդամների հեռացնելու մեխանիզմ, իսկ այս դեպքում ամեն մի էգոցենտրիկ «զարգացած» գԵղացի, կամ չի հայտնվի ՀԱԿ կուսակցության կազմում, կամ բացահայտվելու դեպքում կհեռացվի: Ես ինքս, չնայած դեռ չեմ որոշել կլինեմ նորաստեղծ կուսակցության անդամ, թե՝ չէ, սակայն ողջունում եմ նախաձեռնությունը ...