Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 14 » Հակալևոնիզմը ռեժիմի միակ քարոզչական միջոցն է
05:25
Հակալևոնիզմը ռեժիմի միակ քարոզչական միջոցն է


Հակալևոնիզմը ռեժիմի միակ քարոզչական միջոցն է


Վարդուհի Էվրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հակալևոնիզմը հայաստանայան իրականության մեջ նոր քաղաքագիտական կատեգորիա է, որն առաջացել է 98-ից հետո` Ռոբրտ Քոչարյանի հանցավոր ռեժիմի կողմից` իրենց իշխանության գալուց սկսած, իսկ բուռն զարգացումն է սկսել հոկտեմբերի 27-ի սպանդից հետո: Հակալևոնիզմը` դա քաղաքական պրոեկտ է, որը Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա կառավարման տարիները նսեմացնելու, սևացնելու նպատակով պետական մակարդակով պատմության կեղծման, հեռուստատեսության, մամուլի և ընդհանրապես լրատվական դաշտի վերահսկման և կեղծ լուրերի տարածման միջոցով հայ հասարակաության մեջ սխալ կարծիքի ձևավորումն է` տերպետրոսյանական օրինակարգ իշխանությունների մասին, որի շնորհիվ քոչարյանական հանցավոր վարչախումբը կարողանում էր պահպանել իր իշխանությունն ու կրկին վերարտադրվել:

Հակալևոնիզմի միջոցով Ռոբերտ Քոչարյանը կարողանում էր արդարացնել իր բոլոր անհաջողությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության ոլորտներում` բոլոր ձախողումները, որպես նախորդ իշխանությունների կողմից ժառանգություն ստանալաու հետևանք ներկայացնելով: Բոլոր ձախողումները չէին լինի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի և իր հանցախմբի սեփական ժողովրդին թալանելու անհագ ցանկությունը, ինչի շնորհիվ մեծացավ արտագաղթը և աղքատությունը:

Հակալևոնիզմն իր մեջ ներառում է նաև ՀՀ քաղաքացուն որպես քաղաքական գործոն բացառման, ընտրությունների միջոցով իշխանության ձևավորոման ու ժողովրդավարական պետության կազմավոման անհնարինության մասին կարծիքի սերմանումն ու տարածումը հասարակության մեջ: Հակալևոնիզմի շնորհիվ թուլացվեց կամ ընդհանրապես վերացվեց քաղաքացիական հասարակությունը:

Քոչարյանի ոչ բարով նախագահության տասնամյա ժամկետը լրանալուց հետո, կրկին իշխանության պահպանման խնդիր առաջացավ: Այդ հարցը լուծելու համար Ռոբերտ Քոչարյանը որոշեց իր վստահելի պարագլուխներից մեկին` Սերժ Սարգսյանին նախագահ նշանակել և պուտինյան մոդելով վերարտադրվել: Սա շատ դյուրին հարց կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, վերջ դրեց հակալևոնիզմի հաղթարշավին և կազմավորվեց հզոր և կենսունակ քաղաքացիական հասարակություն: Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի համար անհնար էր միայն կեղծիքներով հասնել իր պլանի կատարմանը: 2008-ին անցկացվեց պատմության մեջ ամենախայտառակ կեղծված, բռնություններով լի ընտրությունները և Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ նախագահ: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կարճ ժամկետում ստեղծած հզոր քաղաքացիական հասրակությունը չճանաչելով կեղծված ընտրությունների արդյունքները, Ազատության հրապարակում իր բողոքն էր արտահայտում: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տեսնելով, որ Ազտության հրապարակում Համաժողովրդական շարժումն օր օրի ավելի է հզորանում, որի արդյունքում կտապալվի իրենց իշխանությունը, դիմեցին ռազմական հեղաշրջուման` գնդակահարելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 10 մարդու, հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարյուրավոր մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար բանտարկվեցին: Սակայն այսքանից հետո ՀՀ ըմբոստ քաղաքացին չնկճվեց և մնաց պայքարի մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանը ձևավորեց մի հզոր քաղաքական կառույց` Հայ ազգային կոնգրեսը, որտեղ ներգրավված են Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքացիական հասարակությունը: 

Ռոբերտ Քոչարյանը հասավ նրան, որ Սերժը նշանակվի նախագահ, բայց չհաջողվեց իրեն կատարել իր պլանավորած պուտինյան մոդելը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան դարձրեց մարած խաղաթուղթ և հզոր Հայ ազգային կոնգրեսի ճնշման շնորհիվ դուրս մնաց քաղաքական գործնթացից:

Սակայն Սերժ Սարգսյանը չհրաժարվեց հակալևոնիզմից, ավելին, այն ավելի կատարելագործեց: Միշիկյան քարոզչամեքենան լծվեց ամբողջ տեղեկատվական դաշտը վերահսկելու և ռեժիմին ծառայեցնելու գործին: Այսօր կեղտոտվել են բարի համբավ ունեցող շատ լրատվամիջոցներ: Սերժի հակալևոնիզմի շնորհիվ ՀԱԿ-ից անջատվեցին քաղաքական գործիչներ, առանձին դեմքեր` դառնալով ռեժիմի գործիք: Չնայած այս ամենին, Հայ ազգային կոնգրեսը կանգուն է, կենսունակ է և իր շուրջն է շարունակում համախմբած պահել քաղաքացիական ողջ հասարակությանը, իսկ ՀԱԿ-ից դուրս քաղաքացիակն հասարակություն գրեթե չկա:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չմասնակցելը Սերժի հակալևոնիզմը ներկայացնում  է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռացում և ՀԱԿ-ի` ընդդիմության, ջախջախիչ պարտություն, չնայած որ հենց Սերժ Սարգսյանն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ դա այդպես չէ, իսկ Տեր-Պետրոսյանի քայլերը շատ անսպասելի են և ռեժիմի գոյության համար չափազանց վտանգավոր: 

Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից դուրս չի եկել և պայքարը շարունակվում է, իսկ համաժողվրդական շաժումը ավելի հզորանալու մեծ պոտենցիալ ունի, որը կտեսնենք մի փոքր ժամանակ հետո:



Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 923 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0