Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Հայկական ֆաշի՞զմ
13:44
Հայկական ֆաշի՞զմ

կոլլաժը՝ Մարկ Անտոնյանի

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Մակար Ղազարյանը Մարկ Անտոնյանի Կոլաժի տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը. 


Այս նկարը առաջին անգամ նայելիս սարսափահար պապանձվեցի... Դրանից հետո մի քանի շաբաթ սա մտքիցս դուրս չէր գալիս. այս ամենը սարսափելի էր ոչ թե մեկ, այլ մի քանի հազար տեսանկյունից... Բայց կասեմ հնարավորինս կարճ: Հիտլերյան Գերմանիայում «նոր արիական սերունդ» դաստիարակելու նպատակով գործում էին կիսագաղտնի ճամբարներ` նախատեսված ծնողներից առանձնացված դպրոցահասակ երեխաների համար, որտեղ «արիական սերնդի» երեխաների մեջ «ստորին» ռասայի դեմ անխնա և անգութ լինելու բնավորություն ներարկելու նպատակով սովորեցնում էին, ի թիվս այլ բաների, նաև առանձնակի դաժան վերաբերմունքի կենդանիների նկատմամբ: Ներկայիս իշխանությունը, իր մտածելակերպի և բնավորության մեջ ունենալով վերջին տարիներին ձևավորված և «մարտի 1»-ով ամրագրված ու կարծրացած այն մտայնությունը, համաձայն որի` իրենք «բարձր ռասայի» ներկայացուցիչներ են և կոչված են իշխելու, իսկ ժողովուրդը «ցածր ռասա» է` կոչված ծառայելու, (հուսամ` գոնե առանց շատ գիտակցելու) ընթանում է նացիստական Գերմանիայի նշածս ուղղությամբ` դաստիարակելով երեխաներին` համաձայն իրենց բնավորության, սովորեցնելով նրանց գլամուր կեցվածքով ու տոնական տրամադրությամբ աղ մատակարարել, երբ իրենք «փորձառու» կերպով մորթում են գառների` սպանելով նրանց մեջ երեխային հատուկ մաքրամաքուր խիղճը, այն էլ որտե՜ղ. եկեղեցու կողք-կողքին, այդ ամենին տալով ինչ-որ ուրախ միջոցառման երանգ: Այդ ամենը էլ ավելի սարսափելի է դառնում, երբ ևս մեկ անգամ հիշում ես, որ դա արվում է ոչ թե ինչ-որ գյուղում ինչ-որ գյուղացիների կողմից, այլ պետական ամենաբարձր մակարդակով: Փոխանակ այդ եկեղեցում երեխաներին հավաքեն ու միասին աղոթեն, գառներ են մորթում եկեղեցու բակում երեխաների ակտիվ մասնակցությամբ: Որովհետև նրանց համար եկեղեցին ոչ թե Աստծո տաճարն է, այլ «օբյեկտ», ինչպես Գառնին ու Գեղարդը ոչ թե սրբատեղիներ են, այլ ուտել-խմելու տեղեր: Իսկ էդ երեխաները վաղը ամենայն հավանականությամբ դառնալու են իշխանական ջահելներ, ցավոք... Գահավիժում ա երկիրը, իսկ մարդիկ խորը քնած են....

Հետգրություն

Չկարծեք, թե համեմատում եմ ազգային զարթոնքով ոտքի ելած արժանապատիվ հիտլերյան Գերմանիան և էս խղճուկ ու անարժանապատիվ դարձած ներկայիս Հայաստանը: Համեմատությունը միայն երկուսի սատանայական ու չիվաղ կողմին է վերաբերում:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1225 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2