19:03 Հայկական Խունվեյբիննե՞ր | |
Արամ Ղանալանյան Հայկական Խունվեյբիննե՞ր 1966-1967 թվականներին Չինաստանում կազմավորվել և գործում էին խունվեյբինները՝ ուսանողների և դպրոցականների խմբեր, որոնք և հանդիսացան Չինաստանում մշակութային հեղափոխության հիմնական շարիժիչ ուժը: Խմբերը ձևավորված էին Մաոի հակառակորդների դեմ պայքարելու համար: Խունվեյբինները իրավաբանորեն համարվում էին ինքնավար, համաձայն սեփական գաղափարների և նպատակների գործող: Իրականում խմբերը գործում էին անձամբ Մաոի և նրա մոտ անձանց հրահանգներով: Նրանք, որպես կանոն, գործում էին հերքելով և ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք ցույց տալով գործող կարգերին, հասարակական և քաղաքական կառուցվածքներին: Հիմանական առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ իրավաբանորեն որևէ կազմակերպության անդամներ չլինելով, և «չունենալով ղեկավար», նրանց որևէ ձևով պատասխանատվության ենթարկել հնարավոր չէր: Խունվեյբինների խմբերը կազմված էին երկու տիպի մարդկանցից՝ սոցիալապես ապահով, բարեկեցիկ մարդկանց զավակներից և գյուղացիների, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներից: Պատմությունը զարմանալի «խասյաթ» ունի կրկնվելու, թվում է՝ Չինական այս արհեստածին երևույթը ու՞ր, մեր այսօրվա իրականությունը ու՞ր... բայց, արի ու տես, որ ինչպես հարիր է ստեղծագործ մտքից զուրկ մարդկանց, չհորինելով, որևէ նոր բան և սպառելով արդեն կիրառված բոլոր իշխանական լծակները, ընտրակեղծիքների և բռնությունների մեխանիզմները, հայրենի իշխանության ներկայացուցիչների «սորբոնավարտ» մտքի տիտանները բացեցին պատմության դասագրքերը, և դրանցում ամենահրապուրիչը գտան հենց տխրահռչակ Խունվեյբիններին: Իհարկե, հայկական անզուգական ակցենտավորմամբ և միայն մեր իշխանություններին հատուկ ապաշնորհությամբ: Հայաստանում կայացած ընդդիմության՝ համաժողովրդական շարժման, այնուհետև Հայ Ազգային Կոնգրեսի տարիների ընթացքում ինստիտուցիոնալ և լավ կազմակերպված կառույց դառնալը, դարձավ դամոկլյան սուր, որը կախվեց ռեժիմի գլխավերևում: Ընդդիմության կուռ շարքերը կազմաքանդելու ինչ ստոր ու ճղճիմ քայլի ասես, որ չգնացին «հայրենի իշխանությունները»: Չհասնելով ցանկալի արդյունքի` կայացվեց ողջ քաղաքական համակարգը վարկաբեկելու միջոցով տապալելու, առաջին հայացքից հեռատեսական և բոլորի համար անկանխատեսելի ու անհասկանալի «ձիով քայլը»: Սրա համար ընտրեցին ամենահարմար և միաժամանակ անշառ բողոքի թեմա՝ հասարակական տրանսպորտի գների թանակացումը: Հավաքեցին, անդամագրեցին «գոլդ սոստավը», ամեն հնարավոր իշխանական և կիսաիշխանական ԶԼՄ-ներով կատարվեց PR, ամեն տրամաչափի չինովնիկ չմոռացավ ամեն հարմար (և ոչ այնքան) առիթով հիշատակել նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության կարևորությունը, մեծ դերը ցանկացած ժողովրդավարական պետության զարգացման մեջ, նշվեցին ամենատարբեր, անհեթեթից մինչև փաստարկված ու լուրջ դրույթներ հարցի վերաբերյալ: Այն, ինչ պահանջվում էր այս նորաստեղծ էլիտար երիտասարդությունից, հիանալի կատարվեց նրանց կողմից՝ պահանջել մանր-մունր քաղաքական այրերի հրաժարականներ, լոկալ և ռեժիմի համար վտանգ չներկայացնող հարցերի լուծումների հասնել, ստեղծել նոր և ինքնաբուխ, չղեկավարվող շարժման իմիտացյա, որի հետևանքով հաջողվեց սոցիալապես և կրթական ավելի ցածր ցենզ ունեցող անհատների միացում: Սրա հետ զուգահեռ, շարժմանը հաղորդվեց եվրոփայլ, եվրոպական արժեքների կիասգրագետ քարոզ, սրանով իսկ բռնելով հակառուսականության բացահայտ կուրս, որը կդառնար հետագայում գործիք բանական, պետական շահ պահպանող քաղաքական միավորների դեմ պայքարելու մի նոր զենք, մեղադրելով նրանց պուտինականության, ռուսամետության, Հայաստանի գուբերնայնացման տանելու մեջ: Սոցիալական ցանցերում ամեն կերպ սկսեցին տարածել «ինքնակազմակերպվելու», «առաջնորդ չփնտրելու» կոչեր... ամեն կերպ հերքելով կայացած կառուցվածքային բոլոր ուժերին, որոնք ենթակա են օրենքի և ազգի առաջ իրենց արարքների, գործողությունների և անգործության համար: Կարող ենք վստահորեն նշել, որ նման ուժը՝
| |
|