Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Հեղափոխություն արեք, այ չաչանակներ
21:38
Հեղափոխություն արեք, այ չաչանակներ


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Լիզա Ճաղարյանն իր էջում գրում է.

Ինչ էլ ասեք, ինչ ճռճռան բառրով էլ պաճուճապատեք ձեր ասելիքը, ես հիշում եմ, որ դուք Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել եք ու մեղադրում եք անվճռականության համար, մեղադրել եք ու մեղադրում եք, որ հեղափոխություն չի անում ու հայտարարել եք, որ դրա համար եք դուրս գալիս Կոնգրեսից, կամ էլ մնացել եք Կոնգրեսում, որովհետեւ ուրիշ գնալու տեղ առայժմ չեք գտել: Տարիները, ամիսները, շաբաթները գլորվում են, եւ դուք մինչեւ հիմա մի հատ պըճըլի~~~~~~~~կ, քսան հոգանոց միտինգ էլ չեք արել, սերժիկանոցի դարպասի կողքով էլ չեք անցել` նույնիսկ խեթ-խեթ նայելով, ու մինչեւ հիմա էլ ձեր միակ թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ոչ թե նրանք, ում դեմ հեղափոխության էիք մղում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հեղափոխություն արեք, այ չաչանակներ, վճռական եղեք, այ կաչաղակներ: Մնացած բոլոր դեպքերում ինչ էլ ասեք, ինչքան ճռճռան էլ ասեք, պնդել եմ ու պնդում եմ, որ ծառայում եք սերժիկին ու միշիկին: Կամա թե ակամա, ԹՔԱ'Ծ:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 956 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0