Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 17 » «Հրապարակ» թերթը ապատեղեկացնում է
14:21
«Հրապարակ» թերթը ապատեղեկացնում է
yerevannews.am-ն իր կայքում «Հրապարակ» թերթից տեղադրել է հետևյալ նյութը.


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՀԱԿ-ն առողջացնելու ծրագիր ուներ և երեկ պատրաստվում էր ՀԱԿ քաղխորհրդի նիստում պահանջել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հրաժարականը: Սակայն երեկ նա չի ներկայացել ՀԱԿ քաղխորհրդի նիստին` պատճառաբանելով, թե իր առաջարկը ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների հետ առանձին-առանձին քննարկելուց հետո միայն կներկայացնի քաղխորհրդին: Իրականում, թերթի տեղեկություններով, Մակեյանն իր առաջարկի վերաբերյալ կոնսենսուս չունի սեփական կուսակցությունում, քանի որ ոմանք գտնվում են Զուրաբյանի ազդեցության տակ, ավելին` իր կուսակիցները սպառնացել են, որ այդ դեպքում կլքեն կուսակցությունը,-գրում է «Հրապարակ» օրաթերթը»:

Այստեղ ոչինչ տարօրինակ չէր լինի, եթե «Հրապարակը» չտեղեկացներ, որ «Մակեյանն իր առաջարկի վերաբերյալ կոնսենսուս չունի սեփական կուսակցությունում, քանի որ ոմանք գտնվում են Զուրաբյանի ազդեցության տակ»։ Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է, որ մի կուսակցությունում, որտեղ կուսակցության առաջնորդը կոնսենսուս չունի, քանի որ կուսակիցները՝ տվյալ դեպքում կուսակիցների մեծ մասը գտնվում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի «ազդեցության» տակ։ Արդյո՞ք նման անհեթեթություն հնարավոր է։ Իսկ միգուցե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության մեծ մասը համամիտ է Կոնգրեսի վարած քաղաքականության հետ, իսկ ինքը՝ առաջնորդը՝ Պետրոս Մակեյանն ընդամենը մի քանի կուսակիցների հետ իշխանահաճո խառնակչությամբ են զբաղվում, ինչով զբաղվում է և «Հրապարակ» թերթը և միգուցե ակամա yerevannews.am կայքը։



Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 970 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0