Նայում եմ Րաֆֆու միտինգը։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի մասին է խոսում էս մարդը։ Եվ հիշեցի մի պատմություն, որ լավագույնս բնութագրում է նրան։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ ԱՄՆ էր մեկնել և ելույթ ունեցավ հայ համայնքի առջև (դե, գիտեք Լևոնի ելույթների որակը. մտավորականի խոսք՝ ունկնդրի հանդեպ մեծ հարգանքով և նրան որակապես բարձրացնելով), Րաֆֆին ասաց՝ պարոն Նախագահ, այդպես չի կարելի ելույթ ունենալ։ Լևոնը հարցրեց, թե հապա ո՞նց է պետք։ Րաֆֆին ասաց՝ հիմա կխոսեմ՝ կտեսնեք։ Եվ ելավ ու սկսեց բղավել. «Կեցցե՜ հայ ժողովուրդը», հետո էլ, մոտավորապես՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում և էդպես լոզունգների մի ամբողջ շարք։
Հիմա էլ նայում եմ էս միտինգը, և պարզվում է, որ Րաֆֆին ընդամենը միջոցառման մոդեռատորն է։ Ընդամենը։