ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ
«Կա՛ ավազակապետություն եւ նրա դեմ պայքարող ժողովուրդ: Ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ, ո՛չ էլ տասներորդ ուժի անհրաժեշտություն չկա՛: Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում: ...Եկեք միասին, բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական, նոր Հայաստան` առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների: Մի՛ մնացեք եւ մի՛ թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում: Համախմբված դուրս լցվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու»:
Եթե բոլորը համակված լինեին աշխարհահռչակ խմբավարի քաղաքացիական գիտակցությամբ, ապա իսկական ժողովրդավարական, նոր Հայաստանը մենք վաղուց կերտած կլինեինք։