19:37 Կապանի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել | |
ՀՀ-ն ընդդեմ Արտուր Աթայանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և դատապարտել տուգանքով 1.000.000 (մեկ միլիոն) դրամի չափով և որոշակի գործունեությունից զբաղվելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով,- հաղորդում է «Կապանյան լրատու» թերթը։ Կարծում ենք այս աննախադեպ վճիռը զգուշացում կլինի որոշ ղեկավարների համար և կչափավորի նրանց ախոժակը,- եզրափակում է թերթը։ | |
|