Այսօր վերելակում հանդիպեցի մեր շենքի լիազորին, ուշադիր նայեց դեմքիս ու ասաց.
- Եվա, ախր էս Լևոնն ի՞նչ արեց, է, ախր մեր հույսը նա էր, բա սենց ո՞նց կլինի, ինչի՞ չառաջադրեց իր թեկնածությունը...
Շատ շփոթված էր... Հարցրեցի.
- Էդ ի՞նչ է պատահել, սերժիկը փող չի՞ տվել, չլինի՞ թե էս ընտրություններին կաշառք չեք բաժանելու:
- Էէէ, Եվա ջան, պրծավ, լավ չեք անում...
Երբ դուրս էր գալիս վերելակից, մի պահ կանգ առավ, շրջվեց դեպի ինձ ու շշուկով հարցրեց.
- Եվա, բայց հաստատ Լևոնի մտքին մի բան կա. կարո՞ղ ա արտահերթ ընտրություններ լինեն...