Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Կհանդիպենք Մարտի 1-ին
01:29
Կհանդիպենք Մարտի 1-ին



Արեգ Գևորգյան

Ցուցադրեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը և կհանդիպենք Մարտի 1-ին

Քարոզարշավի առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ քաղաքացիների անվստահությունը թեկնածուների նկատմամբ լիովին արդարացված է: Թեկնածուները այս ընտրությունները փորձում են ծառայեցնել կամ իրենց, կամ Սերժ Սարգսյանի շահերին և չկա ոչ մի մտահոգություն քաղաքացիների ապագայի նկատմամբ: Եվ ապարդյուն են հակառակը ապացուցելու դեմագոգիկ փորձերը, թե իբր Սերժի դեմ պայքարողը պետք է ստանա բոլոր մտահոգ ուժերի աջակցությունը: Անձամբ ինձ համար դրածո թեկնածուի և Սերժ Սարգսյանի միջեւ որևէ տարբերություն չկա: Շատ հնարավոր է, որ նրանք ցույց տան պայքար, բայց այդ պայքարը ունենալու է միայն իրական քաղաքացիական դիմադրությունը մաշեցնելու և ռեժիմի համար անվտանգ ուղիով տանելու նպատակ: Էնպես որ, քաղաքացին ուղղակի մեջքով պետք է շուռ գա Սերժի դուդուկի տակ պարող բոլոր թեկնածուներին, գնա ընտրատեղամաս, ստանա իր քվեաթերթիկը և սրտի ուզած ձևով անվավեր դարձնի այն:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 882 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արեգ Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/1