Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Կոմանդոսի հերթական կեղծիքը
04:42
Կոմանդոսի հերթական կեղծիքը


Երջանիկ Աբգարյան

Այս երկու օրվա ընթացքում ֆբ-ում հայտնվեցին երկու հայտնի մարդկանց՝ Արկադի Թադեւոսյանի եւ Բակուր Կարապետյանի սադրիչ կեղծիքները: Երկուսն էլ բացարձակորեն «կապ չունեին» մեր հասարակությանն այսօր հուզող կարեւորագույն հարցերի հետ: Առաջինը Կոմանդոսի բութ, արդեն չեմ հիշում, թե որերորդ պնդումն էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «դեմ» էր Շուշիի գրավմանը, իսկ երկրորդը Բ. Կարապետյանի հորդորն էր դաշնակցական «Երկիր» հեռուստաընկերության հաղորդավարին, հարց տալ եւ Աշոտ Մանաչարյանի միջոցով «բացահայտել», թե ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը «ձախողեց» Ադրբեջանի դեմ «երկրորդ ճակատի» բացումը Դաղստանից: Սա այս անձերի կողմից իշխանության բացահայտ կեղծարարական պատվերի կատարում էր՝ ժողովրդի ուշադրությունն այլ ուղղության վրա շեղելու նպատակով: Ստախոս կեղծարարի դերն իրենց վրա վերցնողները, ինչքան էլ հայտնի եղած լինեն ժամանակին, մեկ է՝ ուշ, թե շուտ կարժանանան հասարակության արհամարանքին: Կոմանդոսի կեղծիքավոր եւ երբեմն էլ իրար հակասող դատարկաբանությանը արդեն կարծես հասարակությունը վարժվել է եւ նրա ասածը բանի տեղ չի դնում: Իսկ Բ. Կարապետյանն ավելի լավ է ինքը պատմի այն ինչ ուզում էր անել ուրիշի միջոցով: Թող պատասխանի, թե ով էր Ադրբեջանի դեմ Դաղստանում «երկրորդ ճակատ» բացողը՝ Ռուսաստա՞նը, Չեչնիա՞ն, թե՞ հենց Դաղստանը, թող պատասխանի՝ ո՞ւմ կամ ինչի՞ համար էին սրանք «ճակատ» բացում Ադրբեջանի դեմ, հայերի գեղեցիկ աչքերի համա՞ր: Քաղաքականությանը չի կարելի մոտենալ հավի ուղեղով:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1124 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Կոմանդոս, Երջանիկ Աբգարյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0