Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Կոնգրեսի լրջագույն սխալները
19:43
Կոնգրեսի լրջագույն սխալները
Արմեն ֆոն Գևորգյան

«Հայ ազգային Կոնգրես» կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների դաշինքն այսօր թևակոխում է ավազակապետության դեմ պայքարի առավել կազմակերպված, վճռական և,  թերևս ավարտական փուլ, ինչը շատերին անցած ուղին ամփոփելու առիթ է տալիս։ Որքան էլ այս ընթացքում Կոնգրեսի ձեռքբերումները նշանակալի են, այնուամենայնիվ այդ մասին գուցե վերջնական հաղթանակից հետո էլ շատ չի խոսվի, իսկ, այ, Կոնգրեսի սխալներից խոսելն այսօր ոչ միայն «սև» սրտի մխիթարանքով թրծված մոդա է, այլև վճարվող աշխատանք՝ ֆեյսբուքյան խմբերի ադմինիստրատորների «պաշտոններից» սկսած։ 
Այսօր դարձյալ Նիկոլ Փաշինյանն է իր հայտարարություն մեջ արդեն երևի հազարերորդ անգամ խոսել իր՝ ուզում է ասել ընդդիմության, այսինքն՝ Կոնգրեսի սխալներից՝ 2008 թվականից Համաժողովրդական շարժման հարթակին գտնվող մարդու մտահոգությամբ։ Նույն մտահոգությամբ, իմ համեստ կարծիքով Հայ Ազգային Կոնգրեսն ունի 3 հիմնական սխալ՝
    1. Դավիթ Շահնազարյան,
    2. Նիկոլ Փաշինյան,
    3. Հրանտ Բագրատյան։
  • Չունենայինք այս սխալներից առաջինին, «երկխոսությունը», եթե անգամ իշխանափոխության չհանգեցներ, գոնե առաջադրված 10 պահանջներից առնվազն 3-ը կատարված կլինեին։
  • Չունենայինք այս սխալներից երկրորդին, ԱԺ ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի մանդատը ընդդիմության մեջ ընդդիմության «պարտություն» ներկայացնող չէր լինի և իր իսկ թիմում 1+1+1-ը չէր դառնա 1-1-1-...
  • Չեմ կարծում, թե երրորդ սխալը չէինք կարող չունենալ։
Հայ Ազգային Կոնգրեսը ունի նաև 2 սխալ-թյումացություններ. 
    1. Արամ Սարգսյան,
    2. Հրանտ Բագրատյան։
  • Առաջին թյուրացությունը գոնե խոստովանեց, որ «Քաղաքագիտական վերլուծությունը» սխալ չէր, թեև, միգուցե հենց թյուրիմացաբար ավելացրեց, որ «դրանից ժողովուրդն ի՞նչ շահեց»։
  • Երկրորդ թյուրիմացությունը չէր կարող չլինել։
Հայ Ազգային Կոնգրեսը ունի նաև 3 ֆինանսական սխալներ.
    1. Պետրոս Մակեյան,
    2. Սոս Գիմիշյան,
    3. Գառնիկ Մարգարյան։
Կարծում եմ նաև, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հնարավորություն է տալիս բացառել սխալների սխալները։

Հ.Գ. Դեռ չէի ավարտել այս նյութը, երբ զանգահարեց ընկերներից մեկը՝ 60-ն անց  հեղինակավոր մի մարդ, ով 5 տարի շարունակ միայն լուռ ու համեստ մասնակցել է հանրահավաքներին, ով երբեք որևէ կուսակցության չի անդամակցել, և ասաց, թե որոշել է մտնել ՀԱԿ կուսակցություն՝ ներգրավելով նաև թաղի բոլոր երիտասարդներին։ 


Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 1224 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1