20:40 Կուսակցությունների մեխանիկան | |
Արմեն ֆոն Գևորգյան Մեկ շարքային կոնգրեականը կարող է գաղափարապես սնել 10 մարդու և պահել իր ազդեցության տակ։ Եվ դա դժվար չէ, քանի որ ոչ ստելու, ոչ կեղծելու, ոչ էլ ապակողմնորոշելու կարիք ունի. պարզապես իրերն անվանում է իր անուններով։ Արդյունքում 10 համակիրից ստանում են 2 կոնգրեսական։ Մեկ շարքային հանրապետական չի լինում, քանի որ երբ հանրապետականը մենակ է՝ հանրապետական չէ և «հանրապետական» բառը հայհոյանք է ընդունում։ Բայց... Համատիրության մեկ հանրապետականը կարող է իր շուրջ հավաքել 20 թուլա(մորթ) խուժան, կուսակցությունից ստանալ անսահմանափակ գումար, ոստիկանական աջակցություն՝ անպատժելիության երաշխիք և հազար մարդու ահաբեկել, կաշառել և հասցնել արտագաղթելու անհրաժեշտության... Մեկ շարքային բարգավաճականը նախ պետք է հասկանա, թե ինքն անձամբ կուսակցության մեջ է հանուն երկրի բարգավաճմա՞ն, թե ի՞ր շահերի համար և հետո պիտի կողմնորոշվի, թե ինքը կուսակցությունում Ծառուկյանի՞ ազդեցության թևում է, Սերժ Սարգսյանի՞, թե Քոչարյանի... Մեկ շարքային դաշնակցականը սիրում է իր պապերի երկիրը՝ երբեմն գիտակցելով, որ իր պապերի երկիրը նաև Հայաստանի Հանրապետությունն է։ Մեկ շարքային ժառանգականը օյին չէ, իսկ 10 ժառանգականներով արդեն՝ ֆլեշ-մոբ։ Մեկ շարքային օրինացը պետք է պայքարի փոքրամասնություն չլինելու կաղապարի դեմ և դա անվերջանալի գործընթաց է։ | |
|