12:32 Լիբիա | |
Կադաֆիի որդու դատավարությունը տեղի կունենա հունվարին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը տեղի կունենա առաջիկա ամսում, շաբաթ օրն այս մասին հայտնեց Լիբիայի արդարադատության նախարար Սալեհ Էլմիր Ղանին,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սեյֆ ալ-Իսլամի, ինչպես նաև Լիբիայի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մահմուդի և Քադաֆիի ռեժիմի հետախուզության նախկին պետ Աբդուլահ Ալ-Սանուսիի դատավարությունը կսկսվի անմիջապես հետաքննության ավարտից հետո, որն ակնկալվում է մոտակա ամսում,- հայտարարել է Սալեհ Ղանին լիբիական պետական հեռուստաալիքով։ | |
|