Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 4 » Մահափորձ «պահի տակ» ՊաՀ-ի դեմ
16:54
Մահափորձ «պահի տակ» ՊաՀ-ի դեմ


Սեդա Մեսրոպյան

Անշուշտ, ՊաՀ-ի դեմ «պահի տակ» կատարված մահափորձը Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց «շուրջը» վարպետորեն ծառայեցրին ՍՍ-ի քարոզարշավին՝ այնպիսի համոզկերությամբ և այնքան տարբեր «շուրթերով» հավատացնելով, որ դա ուղղված էր «մեր պետականության դեմ», «մեզնից յուրաքանչյուրի դեմ», «մեր երկրի կայունության դեմ», «առաջին անգամ» ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ ՍՍ-ի վճռական տրամադրվածության դեմ…. որ… մի խոսքով, համոզեցին: 
Հա, ես էլ եմ այդ մահափորձը համարում ուղղված իմ դեմ: Բայց այլ նկատառումներով: Ըստ իս՝ մահափորձն ամենևին էլ ձեռնտու չէր ՍՍ-ին: Հե՛չ ձեռնտու չէր: Ավելի՛ն՝ այն ուղղակիորեն հարվածելու է ՍՍ-ին: Ավելի ճիշտ՝ նրա գրպանին: Իսկ ավելի կոնկրետ՝ գրպանի պարունակությանը: Իսկ այդ պարունակությունը, ինչպես գիտեք, նաև իմ վճարած հարկերից է գոյանում: Ահա՛ թե ինչու եմ ես կարծում, որ դա ուղղված էր նաև անձամբ իմ դեմ: Չէ, ՊաՀ-ի նման՝ չեմ կարևորում իմ անձը ու չեմ ասում, որ դա միայն ի՛մ դեմ էր ուղղված (ինչպես ինքը ՊաՀն է սեփական անձի նկատմամբ մի առանձնակի գորովանքով պնդում, թե «առաջին անգամ ինձնից է կախված, թե երբ կկայանան նախագահական ընտրությունները». բովանդակությունն եմ հաղորդում, որովհետև բառացի չեմ հիշում) ո՜չ, դա ուղղված էր մեր երկրի բոլոր քաղաքացիների, ինչո՞ւ ոչ՝ «մեր պետականության» դեմ: Չէ՞ որ ՍՍ-ի գրպանի պարունակությունը, կարելի է ասել՝ ամբողջությամբ, հենց մե՛զ է պատկանում, մե՛ր պետությանը: 
Ինչ կապ ունի ՍՍ-ի գրպանի պարունակությունը ՊաՀի դեմ մահափրձի հե՞տ: Ըստ իս՝ նման կապը շատ էլ հավանական է. «անհաղթահարելի խոչընդոտներ» «նկատեմ» ու հետաձգե՞մ ընտրությունները, թե՞ չնկատեմ… Դե լավ, մինչև երեքշաբթի մտածի՝ ինձ իմաց արա… Էնպես որ՝ ոնց քցում-բռնում եմ՝ մահափորձը (ոչ թե սպանությունը, այլ հենց մահափորձը) հենց ՊաՀ-ին էլ ձեռնտու էր:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 950 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սեդա Մեսրոպյան, Պարույր Հայրիկյան, մահափորձ, Սերժ Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0