05:34 Մակեյանը «դեսպոտիկ» է | |
Կուսակցությունը ընտանեկան բիզնես չէ - Պարոն Մեհրաբյան, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ձեր՝ կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է։ Այնուհետև ասվում է, որ «կուսակցության քաղաքական խորհուրդը լսեց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության հարցը»։ Դուք կուսակցության քաղխորհրդի անդամ չե՞ք, ինչ է, և մասնակցե՞լ եք արդյոք հիշատակվող քաղխորհրդի նիստին։
Այս կոնկրետ մեղադրանքին այսօր հայտարարությամբ պատասխանել է Պետրոս Մակեյանը, որտեղ ընդհանրապես խոսք չկա այս փաստի մասին, փոխարենը նա կուսակցության ընդդիմադիր անդամներին մեղադրում է կուսակցությունը վարկաբեկելու մեջ և հեռացնում է նրանց: Այսպիսով որևէ մեկը չի կարող հերքել, որ օրուգիշեր Սերժ Սարգսյանի փեսային պատկանող բոլոր կայքերով ու TV-ներով Կոնգրեսի ժողովրդավարական մեխանիզմներից բողոքող, Կոնգրեսի մահը չարագուշակող և Կոնգրեսին «փրկելու» դարակազմիկ ծրագրեր առաջ քաշող Մակեյանը իրականում փոքր տրամաչափի մի դեսպոտիկ է, որն ապօրինաբար ղեկավարում է իր կուսակցությունը, հրաժարվում է հետևել Հայաստանի օրենքներին և կուսակցության կանոնադրությանը, իսկ այդ ապօրինության մասին բոլոր բարձրաձայնողներին համարում է խառնակիչնր ու վարկաբեկիչներ և հեռացնում կուսակցությունից: Եվ այս ամենը մեկի կողմից, որի ոչ ինտելեկտուալ կարողությունը, ոչ քաղաքական հասունությունը շատ հեռու են քաղաքական լիդեր կոչվելու չափորոշիչներից: | |
|