Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Մեր ազգը շատ յամանն ա
06:37
Մեր ազգը շատ յամանն ա

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Հրանտ Տէր-Աբրահամեանն իր էջում գրում է.

Ախր էս անգրագետ գեղցիները մինչև ե՞րբ
մեր արյունը պետք է ծծեն


Բայց մեր ազգը շատ յամանն ա ու խոխմա: Նույնիսկ երեխեքն են շատ արագ վարակվում: Ախպեր ջան, ցավդ տանեմ, փոխանակ նստես Անահիտ Բաշխյանին նամակ գրես (լավ ա Հռոմի պապին կամ Պուտինին չես գրել), ժամանակ ծախսես, մի հատ բառարան էր, էլի, բացեիր նայեիր: Ի՞նչ վատ կլիներ, մի քանի հատ էլ նոր բառ կիմանայիր: Բայց լավ, երեխեն, երախա է: Բա մեծե՞րը: Դրել դարձրել են հայոց հարց: Ուր որ ա, արտագաղթի թեման, ծանր սոցիալական իրավիճակը եւ մյուս հայոց դարդերը կհիշեն: Միգուցե իրոք արժե ամեն բան թողնել եւ հեռանալ այս երկրից, ուր խեղճ երեխեքին ստիպում են բառարաններ քրքրել ու նոր բառեր իմանալ: Չէ, հաստատ էլ դիմանալու չէ, պետք է գնալ: ..........Բայց գռազ գամ, որ եթե խոսքը լիներ անգլերեն կամ ռուսերեն անծանոթ բառերի մասին, ոչ ոք չէր խրախուսի էդ երեխու նամակը: Չգիտես, ինչի հայերենը պետք է սահմանափակվի միայն ու միայն սովորական, բոլորին ծանոթ բառապաշարով: Չի կարելի, որ հայերենում լինեն հազվադեպ, հնացած, անծանոթ բառեր: Ախր, ո՞նց կարող է հայ երեխեն մի երկու հատ ավել հայարեն բառ իմանալ: Չէ՛, սա սադիզմի դրսեւորում է, հանցագործ վարչակազմի հերթական սադրանքը: 

Ախր, էս անգրագետ գեղցիները մինչեւ ե՞րբ մեր արյունը պետք է ծծեն: ......: Շատ մազալու ես, ազգդ իմ հայոց, շա՛տ: ))
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 891 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2