16:02 Ինչո՞ւ այդքան չեք սիրում Ռուսիան | |
- Միխայիլ, բայց ինչու այդքան չեք սիրում Ռուսիան։
Ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ այս աշխարհում։ ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ երեսպաշտությունը։ Ես չեմ սիրում սուտն ու բռիությունը։ Չեմ սիրում, երբ ուժեղը ծաղրուծանակի է ենթարկում թույլին։ Չեմ սիրում, երբ մարդիկ սպանում են իրար։ Չեմ սիրում, երբ չեն ունենում սեփական կարծիք։ Չեմ սիրում, երբ փակում են նույնիսկ նրա բերանը, ում չեմ սիրում։ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, որ իմ Հայրենիքը հարգեն։ Հարգեն նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից գործարաններ, գեղեցիկ և մաքուր քաղաքներ, որակյալ և մատչելի ապրանքներ ունենալու համար։ Մեր գեղեցկատես կանանց և աշխատասեր ու բարի տղամարդկանց համար։ Ես ուզում եմ, որ այլ երկրները երազեն միավորվել մեզ հետ ոչ թե այլ ելք չունենալու պատճառով, և ոչ էլ այն բանի համար, որ մեզ մոտ բարձր են թոշակները, այլ այն բանի համար, որ մեզ մոտ հասարակությունն ավելի արդարամիտ է, որ հնարավոր է լիաթոք շնչել։ Որ մեզ մոտ ժամանեն ոչ թե մանկահասակ մարմնավաճառներով զվարճանալու համար, այլ բուժվելու նպատակով այն հիվանդություններից, որոնք միայն մեր բժիշկներն են բուժում։
Միխայիլ ԵՖՐԵՄՈՎ
| |
|